Թուրքիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարությամբ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նշենք, որ Մակրոնը «France 5» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մտահոգություն էր հայտնել, որ Թուրքիան կփորձի ազդել երկրում 2022թ. կայանալիք ընտրությունների արդյունքների վրա: Նա նաև հայտնել էր, որ 2020թ. աշնանը երկու երկրների միջև քաղաքական լարվածության ժամանակ թուրքական պետությունը ստի քաղաքականություն էր որդեգրել, որը տարածվում էր իշխանամետ ԶԼՄ-ների միջոցով:
Աքսոյը հայտնել է, որ ԵՄ գագաթաժողովից առաջ հրապարակված հարցազրույցը և նաև հարցազրույցում Մակրոնին ուղղված հարցերը եղել են միտումնավոր կերպով, իսկ վերջինիս պատասխանները Թուրքիայի համար անընդունելի են, քանի որ դրանք դեմ են երկու երկրների բարեկամական և դաշնակցային հարաբերություններին:
Նրա պնդմամբ՝ պարզ է, որ Մակրոնի՝ «Եվրոպական Թուրքիայի իրականությունը քայքայելուն միտված» հարցազրույցը և վերջինիս «անհամապատասխան պնդումներն» իրենց նպատակին չեն հասնելու:
«Թուրքիան թե՛ իր վարած տարածաշրջանային քաղաքականությամբ և թե՛ ԵՄ անդամ երկրների հետ ձևավորած երկկողմ հարաբերություններով շարունակելու է ազդեցություն ունենալ և ամենամեծ ավանդն ունենալ Եվրոպական մայրցամաքում, ՆԱՏՕ-ում և անդրատլանտյան հարաբերություններում»,-նկատել է խոսնակը:
Ինչ վերաբերում է Մակրոնի այն հայտարարությանը, որ Թուրքիան Ֆրանսիայում կայանալիք ընտրություններում «իր ազդեցությունն է ունենալու հասարակական կարծիքի վրա», Աքսոյն ասել է.
«Այդ երկրում մոտ 800 հազարից ավել թուրք հասարակության բարօրությունից և ներդաշնակությունից բացի Թուրքիան որևէ օրակարգ չունի Ֆրանսիայի ներքին քաղաքականության մեջ»:
Նրա համոզմամբ՝ այս ժամանակաշրջանում, երբ Թուրքիան երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը «բարեկամությամբ փոխարինելու համար» քայլեր է ձեռնարկում, Մակրոնի այդ հայտարարությունները «անհաջող և անհարիր են»:
Ֆրանսիայի հետ վերջին շրջանում ծագած խնդիրների հիմքում նույնպես ընկած են կեղծավորությունն ու անադեկվատությունը: Կրկին հիշեցնում ենք, որ Ֆրանսիայի՝ այս ժամանակաշրջանում որդեգրած դրական և բացասական դիրքորոշմանն ու խոսույթներին Թուրքիան կպատասխանի նույն կերպ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան