Ամսվա ընթացքում աջակցություն է ստանում Արցախից գաղթածներին հյուրընկալող մոտ 3000 ընտանիք.Մեսրոպ Առաքելյան
«Ամսվա ընթացքում աջակցություն են ստանում մոտավորապես 3000 հյուրընկալներ, որոնք ընդհանուր թվով հյուրընկալում են 7000-ից ավել չափահաս՝ ընդհանուր 15000 Արցախից գաղթած քաղաքացի»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2069-Լ և դեկտեմբերի 24-ի N 2148-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Նախարարի խոսքով, առաջարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը դաձնել վեցամսյա:
Առաքելյանը տեղեկացրեց, որ ծրագիրը գործում է դեկտեմբեր ամսից, որի շրջանակներում Արցախից գաղթած յուրաքանչյուր չափահաս անձի համար հյուրընկալող ընտանիքը Հայաստանում ստանում է 30 հազար դրամ աջակցություն, իսկ Արցախում՝ 45 հազար դրամ:
Նախարարը հայտնեց, որ արցախցիների մի մասը հյուրընկալվում են նաև հյուրանոցներում, որոնց ծախսերը նույնպես փոխհատուցում է պետությունը:
Այսօրվա նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտարարեց, որ սկզբնական շրջանում ծրագրում որոշակի տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք ներկայում բավականին կարգավորվել է և պարզեցվել են կառավարության ծրագրի չափանիշները:
Ըստ նախարարի, հյուրընկալողներն էլեկտրոնային եղանակով դիմում են, նախարարությունը կադաստրի բազայով ստուգում է նրանց անշարժ գույք ունենալու փաստը և առանց որևէ լրացուցիչ փաստաթղթի և պայմանագրի, բանկային հաշիվ լրացնելուց հետ գումարները փոխանցվում է հյուրընկալողի բանկային հաշվին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան