Եթե ապրիլի 20-ի կողմերը Փաշինյանը հրաժարական չտա, ժողովուրդը նորից դուրս կգա փողոց. Մելքումյան
«17-ի ձևաչափը պահպանվելու է, և չենք դադարեցնելու բողոքի ակցիաները, դրանով էլ պայմանավորված է մարտի 28-ի հանրահավաքը, իսկ եթե հանկարծ ֆորսմաժորային իրավիճակ լինի՝ 17-ն ամբողջ թափով կգործարկվի»,-խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ եթե արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածությունը չպահպանվի, այն շատ լուրջ բացասական ռեզոնանսի կհանգեցնի:
Պատգամավորն ասաց, որ չի կարող որևէ մեկի ասածի վերաբերյալ երաշխիք տալ և պնել, որ ընտրություններն անպայման տեղի կունենան, բայց ենթադրում է, որ պայմանավորվածությունները չեն խախտվի:
«Կսպասենք ապրիլի 20-ից հետո, եթե չլինի հրաժարական, ապա ժողովուդը դուրս կգա փողոց և, կարծում եմ, ոչ մի պայմանավորվածություն այլևս չի գործի»,- հայտարարեց Մելքումյանը:
Նա նաև բացառեց լրագրողի պնդումը, թե արտահերթ ընտրություններ հայտարարելով Փաշինյանը փորձում է Գագիկ Ծառուկյանին հնազանդեցնել:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի կարծիքով 3 մլրդ դամ է անհրաժեշտ ընտրությունների համար և հիշեց, որ այդ չափի գումարի մասին էին խոսում մեկ տարի առաջ սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար:
«Հարկային մուտքերն ամսական միջինը 90-110 մլրդ դրամ է, դրանից մի քանի միլիարդը տրամադրել նրան, որ նոր իշխանություն և նորմալ պետություն ունենանք՝ ինձ թվում է շատ կարևոր է», -հայտնեց Մելքումյանը և հավելեց, որ բախումներից խուսափելու ճանապարհը միայն Սահմանադրության ուղիով ընտրության գնալն է:
Պատգամավորը տեղեկացրեց, որ Հայաստանում ամեն երկու ընտանիքից մեկը կամ մոտ 1 մլն 700 հազար մարդ վարկառու է, իսկ վարկերի ծավալը 8 մլրդ դոլար է, այն դեպքում, երբ պետության համախառը ներքին արդյունքը 12 մլրդ է:
«Եթե «Բարգավաճ Հայաստանը» կուսակցությունը գա իշխանության, իսկ ես հավատում եմ, որ մենք անպայման իշխանությնուն ենք լինելու, ապա ազատագրելու ենք վարկառուների մեծ մասին»,- խոսքն ավարտեց Միքայել Մելքումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում