Սիրանուշ Ղուկասյանը՝ կանանց հավաքականի ընտրական մրցաշարի հաղթող
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվել է երկրի կանանց հավաքականի ընտրական մրցաշարը։ Այս մասն հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մասնակցել են չորս մարզուհիներ՝ Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Մարիամ Մկրտչյանը: Երկու շրջանից հետո վեց հնարավորից 4,5 միավոր վաստակել և հաղթողի կոչմանն է արժանացել Սիրանուշ Ղուկասյանը:
Մարիա Կուրսովան երեք միավորով գրավել է երկրորդ, Մարիամ Մկրտչյանը 2,5 միավորով՝ երրորդ, իսկ Մարիա Գևորգյանը 2 միավորով՝ 4-րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները