Ստրասբուրգի հայազգի քաղաքապետը քննադատությունների թիրախում՝ թուրքական մզկիթի կառուցմանը 2.5մլն եվրոյի հատկացման համար
Ստրասբուրգի հայկական արմատներ ունեցող քաղաքապետ Ժանն Բարսեղյանը դժգոհության ու բողոքի ալիք է բարձրացրել Ֆրանսիայում ու ֆրանսահայերի շրջանում իր որոշման պատճառով։
Ժանն Բարսեղյան գլխավորությամբ Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը կողմ է քվեարկել թուրքական Էյուբ Սուլթան մզկիթի կառուցման համար 2,5 մլն եվրո հատկացնելու մասին որոշմանը: Մզկիթի կառուցման ծրագիրը ներկայացվել էր էրդողանամետ «Միլի Գորուս» ֆեդերացիայի կողմից, որը հրաժարվել էր ստորագրել Ֆրանսիայում իսլամի սկզբունքների խարտիան:
Նշվում է, որ միաժամանակ Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը մերժել է անտիսեմիտիզմի դեմ պայքարի վերաբերյալ բանաձևը։
Քաղաքային խորհրդի անդամ Ժան-Ֆիլիպ Վետեն նշում է, որը դեմ է քվեարկել 2.5 մլն եվրոյի հատկացմանը, նշում է, Ստրասբուրգի մահմեդական դավանանքի բնակիչները, ինչպես և բոլոր մյուսները, իրավունք ունեն աղոթելու արժանապատիվ աղոթատեղում, սակայն «Միլի Գորուսին» ֆինանսավորումը խնդիրներ են առաջացնում, քանի որ մզկիթի ֆինանսավորման ծրագիրը մշուշոտ է, հայտնի չէ, թե որտեղից են գալիս մնացած 25 միլիոն եվրոն, որն օգտագործվելու է կառուցման համար։ Անհրաժեշտ է թափանցիկությունը, ինչը չկա։
«Քաղաքապետարանը կարծես չի ցանկանում տեսնել, որ իսլամական «Milli Görüs» կազմակերպությունը սերտ կապեր ունի թուրքական քաղաքականության հետ: Այս կազմակերպությունը հիմնադրել է Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանը: Իմ հոգու և խղճի մտքում ես չեմ ուզում, որ մենք ֆինանսապես աջակցենք աղոթատեղիին, որն իրականում կապված է քաղաքական գրասենյակի հետ, առավել ևս օտար երկրի»,-ասում է Ժան-Ֆիլիպ Վետեն։
Ֆրանսահայերի մոտ մեծ դժգոհություն է առաջացել Ժանն Բարսեղյանից, որի ընտրությունը մեծ ուրախությամբ ընդունվեց համայնքի կողմից, ինչպես ասվում է, հաշվի առնելով նաև այն, որ Ժանն Բարսեղյանի նախապապը եղել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան