Սևակ Թորոսյան. Միջազգային կազմակերպություններն անընդհատ ազդակ են ստանում, որ Հայաստանն իրավական պետության հետ կապ չունի
«Հայաստանում քրեական իրավունքի բազմաթիվ ու անընդհատ խախտումներ են տեղի ունենում»,-«Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Ֆրանսիայում աշխատող փաստաբան Սևակ Թորոսյանը։
Նա նշում է՝ միջազգային կառույցները հիմա հստակ հասկանում են այդ խախտումներն ու արձագանքում դրանց, ինչպես օրինակ Ինտերպոլը, որը «արդար որոշում» կայացրեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի վերաբերյալ։
Նա համոզված է, միջազգային բոլոր կառույցները հերթով նման վատ կարծիք են հրապարակելու Հայաստանի ներկայիս իշխանությունների մասին, քանի որ միջազգային կազմակերպությունները ստանում են ազդակներ, որ Հայաստանը իրավական պետության հետ կապ չունի։
«Այն, ինչ տեսել եմ վերջին երկու-երեք տարիների ընթացքում. հեռատես ռազմավարություն չկա ոչ մի ոլորտում, այդ թվում քրեական, իրավական հարցերում։ Նրանք գործում են այսպես, այսօր դիմենք Ինտերպոլ, վաղը կտեսնենք։ Այդպես է եղել նաև Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում»,-ասաց նա։
Սևակ Թորոսյանը հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությանը հրաժարվում է մասնակցել, քանի որ տեղի ունեցող գործընթացը թատրոն է համարում։
«Այն, ինչ տեղի է ունենում ամեն շաբաթ, կարծեք, պինգ պոնգի խաղ լինի։ Անշուշտ մինչև վերջ ես շարունակելու եմ պաշտպանել երկրորդ նախագահին»,-նշեց նա։
Ֆրանսիայում բնակություն հաստատած Սևան Թորոսյանը պնդում է, որ այժմ Հայաստանում բռնապետություն է ստեղծված։
«Գիտեք, իմ ընկերները ֆեյսբուքում գրառում են կատարել, ոստիկանություն են կանչվել։ Սա ծիծաղելի բան է։ Հիմա է ծիծաղելի։ Մինչև որ հիվանդ մեկը ջղայնանա, որ ծիծաղում ենք ու սկսի Պաղեստինի նախագահի պես ավելի հեռուն գնալ՝ օրինակ մարդասպանության։ Գիտե՞ք, հոգեկան հիվանդությունները սահմաններ չունեն, մանավանդ երբ դու իշխանություն ունես»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Սևակ Թորոսյան. Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից
- Սևակ Թորոսյան. Այս դատավարությունը միայն Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դատավարությունը չէ, սա իրավական պետության ծնունդն է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը