Մինչև 1 միլիոն դրամի գյուղատնտեսական վարկերի տրամադրումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 1-ը
«Այստեղ խոսքը մինչև 1 միլիոն դրամի վարկերի սուբսիդավորման ու պրոցեսի շարունակման մասին է, որոնք կազմել են երկրորդ ծրագրի ընդհանուր վարկերի 2/3-ը, այսինքն՝ մոտ 36 հազար վարկից 26 հազարը եղել են հենց այս տիպի վարկերը, կամ ընդհանուր 63 միլիարդի 1/3-ը՝ 21 միլիարդը»,-զեկուցելով գյուղատնտեսական վարկերին վերաբերող հակաճգնաժամային երկրորդ միջոցառման ժամկետը երկարացնելու հարցը՝ կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ այդ վարկերը փոխարինել են նախկինում կառավարության տված գյուղատնտեսական զանազան աջակցության ծրագրերին՝ պարարտանյութեր, վառելանյութ և այլ մկջոցներ տրամադրելուն:
Նախարարն առաջարկեց երկարաձգել գործիքի կիրառումը մինչև հոկտեմբերի 1-ը, մինչև կառավարությունն ամբողջությամբ վստահ կլինի, որ գյուղատնտեսությունն ու տնտեսությունը վերականգնվել են:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ այդ վարկի առավելությունն այն է, որ գրավ չի պահանջվում և փոքր գյուղացիական տնտեսությունների համար է:
«Գարնանամուտին կարևոր է, որ գյուղացիները կարողանան իրենց փոքր հողատարածքի համար ձեռք բերել սերմացու, պարարտանյութ և անհրաժեշտ այլ պարագաներ»,- նկատեց Պապիկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գնումների համակարգում կան նշանակալի ռիսկեր. Ֆինանսների փոխնախարար
- Երեկ արդեն մոտ 80 հազար Արցախի քաղաքացու աջակցությունը փաստացի փոխանցվել է իրենց հաշիվներին. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
- Ամսվա ընթացքում աջակցություն է ստանում Արցախից գաղթածներին հյուրընկալող մոտ 3000 ընտանիք.Մեսրոպ Առաքելյան
- Կառավարությունն այօսր հաշտության համաձայնություն կկնքի հանքարդյունաբերական ընկերությունների վերավաճառքի աղմկալից գործընթացում ներգրավված ընկերության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին