Քերոբյանի գրառումը հերթական անհեթեթությունն է․ Բոստանջյան
«Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գրառումը հերթական անհեթեթությունն է»,- ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով նախարարի այսօրվա գրառմանը։
Քերոբյանն իր էջում գրել է․ «Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։
Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»։
«Ես կարեկցում եմ այս մարդուն, նա միգուցե մաքուր սրտով է ցանկանում խոսել, բարձրաձայնել ինչ-որ բաներ, բայց ամբողջ խնդիրրն է այն,է որ մասնագիտական առումով մենք գործ ունենք զրոական սուբյեկտի հետ, որի պարագայում ինչ-որ գրում է, այդ ստատուսը ուղղված ՀՀ սուտասան վարչապետին, որպեսզի նրա մոտ ավելի ներկայանալի լինի»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է Բոստանջյանը։
Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշներին, տնտեսագետը նկատել է, ցանկացած տնտեսության արդյունավետություն կամ վիճակ գնահատում է համախառն ներքին արդյունքով։
«Մենք փաստորեն պայմանավորված բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով մասնավորապես համավարակով և պատերազմով, ունենք ՀՆԱ-ի սարսափելի ցածր մակարդակ, այս պարագայում տնտեսական ակտիվության ցուցանիշ ընդհանրապես գոյություն չունի։ Այս ամենից հասկացողները ընդհանրապես պետք է չխոսեն, եթե խոսում են այդուհանդերձ, նշանակում է, որ այդ մարդը լավագույն դեպքում ընդհանրապես տիրույթից ու մասնգիտությունից բան չի հասկանում»,- նշել է Վ. Բոստանջյանը։
Արդյո՞ք կարող է փետրվարի մեկ օր պակաս լինելը ազդել տնտեսության ցուցանիշի վրա հարցը Բոստանջյանը զավեշտ է որակել՝ հիշեցնելով, որ նման դեպք այս իշխանության օրոք եղել է նաև անցյալ տարի, երբ նախարար Հակոբ Արշակյանը փետրվարը 31 օր դարձրեց․ «Չկա նման բան և չի կարող լինել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին