Կառավարությունն այօսր հաշտության համաձայնություն կկնքի հանքարդյունաբերական ընկերությունների վերավաճառքի աղմկալից գործընթացում ներգրավված ընկերության հետ
Կառավարության այսօրվա՝ մարտի 25-ի նիստի օրակարգում ընդգրկված 38 հարցից զեկուցվող է միան 3-ը և մեկ հարց կքննարկվի գաղտնի ռեժիմով:
Չզեկուցվող հացերի շարքում ընդգրկված է Ֆինանսների նախարարությանը «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ հաշտության համաձայնություն կնքելու թույլտվություն տալու մասին որոշումը: Վերոնշյալ ընկերության անունը շրջանառվում է Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների՝ նաև օֆշորային ընկերությունների կողմից վաճառք-վերավաճառկի աղմկահարույց պատմության հետ:
«Դարդան» ՍՊԸ-ն փոխկապակցված է մեկ այլ ընկերության՝ «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ի հետ, որը ճանապարհաշինական ընկերություն է (վարկային պարտավորությունները լրացուցիչ գրավով փոխարինելու ընթացքում գրավադրվել է այս ընկերության 243 հազար դոլարի հասնող փոխադրամիջոցներն ու արտադրամիջոցները)։
2017-ին կառավարությունը հնարավորություն էր տվեց «Դարդան»-ին հետաձգել կառավարությունից ներգրաված վարկային միջոցների մուծումները։ ՏՄՊՊՀ-ն այն ժամանակ իր ուսումնասիրությունում նշել էր, որ «Դարդան»-ի գործունեության ոլորտն անհայտ է։
ՀՀ կառավարության այսօրվա որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Դարդան» ՍՊԸ-ի կողմից Նիկոլ փաշինյանին ուղղված դիմումով, ինչպես նաև առկա պարտավորության գումարների հավաքագրումը ռիսկի տակ չդնելու և «Դարդան» ՍՊԸ-ի բնականոն աշխատանքային գործունեությունը չխոչընդոտելու նկատառումներից ելնելով:
Ըստ նախագծի հիմնավորման՝ 11.03.2021 թվականի դրությամբ «Դարդան» ՍՊԸ-ի ընդհանուր վարկային պարտավորությունները կազմում են 1,027,065.01 ԱՄՆ դոլար, որից 82,266.36 ԱՄՆ դոլար ժամկետանց, այդ թվում՝ 73,497.30 ԱՄՆ դոլարը վարկի հիմնական գումարի գծով և 8,769.06 ԱՄՆ դոլարը հաշվարկված տոկոսագումարի գծով, ինչպես նաև չվճարման հետևանքով ժամկետանց գումարների նկատմամբ հաշվարկված 1,921.40 ԱՄՆ դոլարի չափով տույժ և 20.02.2021թ.-ից մինչև 11.03.2021թ.-ը ընկած ժամանակահատվածում հաշվարկված տոկոսագումարի մնացորդ:
Նախագծով կողմերը գալիս են համաձայնության առ այն, որ ընկերության ունեցած 1 մլն դոլոր վարկը և վարկի մնացորդի նկատմամբ պայմանագրով սահմանված տոկոսագումարը վերջինս պարտավորվում է վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սկսած 2021 թվականի մայիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ՝ ամսական 16,377.42 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ մայր գումարի և մնացորդի նկատմամբ Պայմանագրով սահմանված տոկոսագումարի մարումներ կատարելու միջոցով մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը ներառյալ:
«Կողմերը գալիս են համաձայնության առ այն, որ մինչև 2021 թվականի մայիսի 20-ը Ընկերությունը պարտավորվում է միանվագ վճարել մինչև սույն Համաձայնությունը կնքելու պահը վարկի չվճարման արդյունքում ժամկետանց գումարների նկատմամբ հաշվարկված տույժը և մինչև 2021 թվականի մայիսի 20-ը վարկի հիմնական գումարի նկատմամբ հաշվարկված և չվճարված տոկոսագումարը (ներառյալ մինչև սույն Համաձայնությունը կնքելու պահը ժամկետանց տոկոսագումարը)»,- ասվում է հաշտության համաձայնագրի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան