ԱԺ-ն քննարկում է հողերի աճուրդում թափանցիկություն նախատեսող օրինագիծը
Խորհրդարանը շարունակում է աշխատանքները։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ օրակարգային երկու հարց է մնացել քննարկելու։
Նա առաջարկեց քննարել նախագծերն, ապա քվեարկություն իրականացնել։
Օրենսդիրը նախ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, որ երեկ նախագծի քննարկումն ընդհատվել էր մտքերի փոխանակման փուլում։
Հիշեցնենք, որ նախագծով ակնկալվում է վերացնել հողերի աճուրդների ընթացքում տեղի ունեցող կոռուպցիոն երևույթները: Ըստ հեղինակի՝ տարածված երևույթ է, երբ աճուրդի մասնակիցներից ոմանք աճուրդի սկզբում հողի համար անհիմն բարձր գին են առաջարկում, սակայն հետագայում հրաժարվում, ինչի հետևանքով խաթարվում է մրցույթի արդար անցկացումը:
Արտակ Մանուկյանի խոսքով, վերջնարդյունքում տվյալ հողը վաճառվում է խիստ ցածր գնով:
Աճուրդների թափանցիկությունն ապահովելու նպատակով առաջարկվում է աճուրդի դրվող հողամասերի վերաբերյալ հայտարարությունները, բացի azdarar.am կայքից, տեղադրել նաև մարզպետարանների կայքերում:
Մեկ այլ փոփոխությամբ էլ սահմանվում է, որ հողի՝ աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 100 տոկոսից, իսկ ՀՀ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին