«Հրապարակ». Արտահերթը կանցկացնեն նոր ընտրական օրենսգրքով՝ առանց ռեյտինգայինի
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունների գնալու են նոր Ընտրական օրենսգրքով՝ առանց ռեյտինգայինի։
Ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ ընտրակարգի հարցը չի քննարկվել. «Բայց ես բոլոր քննարկումների ժամանակ հարց եմ ուղղել մեր խորհրդարանական գործընկերներին, թե իրենք ինչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգը լինի՞, թե՞ չլինի։ Մեր խոսակցությունների ժամանակ արձանագրել ենք, որ և՛ ԲՀԿ-ն, և՛ ԼՀԿ-ն թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը։ Իսկ խորհրդարանական մեծամասնությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, ՀԿ-ների հետ... որոշում է կայացրել, որ գնանք ԸՕ պարզ փոփոխությունների, և ընտրությունները կայանան փակ համամասնական ընտրակարգով»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան