Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով
2021 թ. հունվար-փետրվարին 2020թ. նույն ամիսների համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով: Նման տվյալներ է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներում:
Վիճակագրության համաձայն, արդյունաբերական արտադրանքի ծավալը 2021 թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.9 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 11.3 %-ով, ծառայությունների ծավալը՝ 12.5%-ով:
Նշենք նաև, որ դիտարկված ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5.8 %-ով:
Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 4.9 %-ով, որի շրջանակներում արդյուանբերական ապրանքների գների ինդեքսի աճը կազմել է 6.3 %։ Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, ապա այստեղ աճը կազմել է 1%:
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 0.8%-ով, որից պետական համակարգում՝՝ 2.2%-ով, մասնավոր հատվածոմ՝ 0.4%-ով:
Վիճակագրության համաձայն, 2021 թ. հունվար-փետրվարին 2020թ. նույն ամիսների համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12.2 %, որից արտահանումը՝ 5.5%-ով, ներմուծումը՝ 15.8 %-ով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին