Արա Սաղաթելյան. Առկա են բազմաթիվ հիմքեր գործող նախագահին իմպիչմենտ հայտարարելու համար
«Հայաստանում ռազմական դրությունն ի սկզբանե հաստատվել էր քաղաքական նպատակով, ինչպես նաև՝ խոսքի ազատությունը և ընդդիմության կամարտահայտման իրավունքը սահմանափակելու համար»,-168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման համոզմունք հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը։
Որպես հիմնավորում նա վկայակոչեց հարուցված քրեական գործերից մեկը, որով անցնում է ինքը։
«Այդ գործի հենասյունը ռազմական դրության պայմաններում բողոքի միջոցառում իրականացնելն է։ Ինձ մեղադրում են բողոքի միջոցառում կազմակերպելու և իրականացնելու համար, և այդպես ինչ-որ գործ են հորինել, վարում են»,-նշեց նա։
Արձագանքելով փաստին, որ ռազմական դրության վերացմանը կողմ են քվեարկել իմքայլական պատգամավորները, Սաղաթելյանն ասաց, նրանք փաստացի չեն ունեցել քաղաքական հոտառություն, որ այս փուլում նախաձեռնեն ռազմական դրության վերացում։
Հիշեցնենք, որ ռազմական դրությունը վերացվեց ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ։
«Սա բուտաֆորիա է, քանի որ մենք վաղուց ռազմական գործողությունների մեջ չենք, և այդ գործողությունները վերսկսելու հեռանկար չունեն, որովհետև մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ ռեսուրսներով է այնտեղ Ռուսաստանն ապահովում խաղաղապահ առաքելությունը։ Սրան այլընտրանք չկար, հերթական քայլն էր՝ ցույց տալու, իբր իրենք քաղաքական ուժ են։ Իրականում այնտեղ քաղաքական ուժ ես չեմ տեսնում»,-նշեց նա։
Հարցին, արդյոք իրատեսական համարո՞ւմ է փողոցային պայքարի միջոցով այս իշխանության հեռացնելու պահանջի իրականացումը, Ա. Սաղաթելյանը պատասխանեց՝ այո։
«Նախ ուզում եմ ասել, որ իշխանության ներկայացուցիչների պնդումները հիմնված են մորթապաշտական մղումների վրա, նրանք իրենց երևակայական իրականության մեջ են։ Այսինքն, չի կարելի պնդել, որ եթե փողոցում չեն հավաքվում մարդիկ, չկա հասարակական պահանջ, իսկ նույն այդ պնդումներն ենք մենք միշտ լսել։ Մինչդեռ հասարակական պահանջն ու Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ լինելն արտահայտվել է բազմաթիվ հասարակական սուբյեկտների ու անձանց հանրային հայտարարություններով՝ երեք նախագահներ, գործող նախագահ, կաթողիկոսներ, խորհրդարանական ընդդիմություն»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե Փաշինյանի հրաժարականը պահանջելը գործող նախագահին չի խանգարում, որ նա հանդիպի Նիկոլ Փաշինյանին, Արա Սաղաթելյանն արձագանքեց.
«Իրենց ոչինչ չի խանագարում. ես համարում եմ, որ մեր երկիրը չունի նախագահ՝ որպես ֆունկցիա։ Նախագահ որպես մարդ, որը բյուջեի հաշվին օգտվում է ինչ-որ հնարավարություններից ու իմիտացնում է նախագահի ինստիտուտի գործունեությունը, մենք ունենք։ Ես իրավաբան չեմ, քաղաքագետ էլ չեմ, աշխատում եմ այն ոլորտներում, որտեղ մասնագիտացված չեմ, միանշանակ կարծիքներ չհայտնել և չպնդել։ Բայց կարծում եմ, արդեն իսկ առկա են բազմաթիվ հիմքեր գործող նախագահին իմպիչմենտ հայտարարելու համար»,-ասաց Արա Սաղաթելյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին. Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին
- Արա Սաղաթելյան. Գտնվում ենք շարունակական պարտության մեջ, և դրանից ազատվելու միակ գործիքն այս իշխանությունից ազատվելն է
- Արա Սաղաթելյան. Նիկոլը քաղաքական դիակ է, որի գարշահոտությունը չի թողնում, որ մեր ժողովուրդը շնչի
- Արա Սաղաթելյան. Այս ծավալի ստվերային արդարադատություն Հայաստանում երբեք չի եղել
- Արա Սաղաթելյան. Այդ շոուի համար Նիկոլը պետք է շատ լուրջ վճարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան