Արա Սաղաթելյան. Մեր ժողովրդի դրաման այն է, որ Փաշինյանն այդպես էլ վարչապետ չդարձավ
«Նիկոլ Փաշինյանի անձնային որակները, պարամետրերը որևէ կերպ չեն համապատասխանում նրա զբաղեցրած պաշտոնին»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի ու տեղեկատվության ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում Փաշինյանի սկանդալային ու իրար հակասող հայտարարությունները։
Նա հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանություն է եկել երեսուն տարի կուտակված հիասթափության ու էյֆորիայի ֆոնին՝ օգտագործելով բոլորին հայտնի տեխնոլոգիաները, բայց դա չէր նշանակում, որ նա պատրաստ էր վարչապետ լինելուն։
«Մեր ժողովրդի դրաման այն է, որ նա այդպես էլ վարչապետ չդարձավ։ Նա մնաց գեղցի ստահակ և ավանտյուրիստ։ Բարդ իրավիճակներում նրան պակասում են ինտելեկտուալ հնարավորությունը առկա տեղեկատվության ընդունման, վերլուծության, մշակման համար»,-նշել է Սաղաթելյանը։
«Սպուտնիկ»-ի զրուցակիցն ընդգծել է, որ վարչապետը պարտավոր չէ փորձագետ լինել, բայց նա պետք է ձգտի ազնիվ լինել, սակայն նա հաճախ իրեն դրսևորում է որպես թերթի խմբագիր, որը ձգտում է վաճառել թերթի վաղվա համարը, այսինքն աշխատում է կարճաժամկետ ու իրավիճակային էֆեկտով։
Սաղաթելյանի խոսքով, նրա՝ պատրաստվածության, ինտելեկտի պակասը, ինչպես նաև վախը Փաշինյանին դարձել են վախեցած մարդ։
«Համաձայնեք մարդը շատ է հոգնել այդքան ստելուց։ Դժվար է տեսք ընդունել, թե իբր չես վախենում, եթե նա ցույց տա, որ վախենում է, բոլորը նրանց կփախչեն, և այդքանի հետ սթափ մնալ։ Մենք գործ ունենք հոգնած ու սպառված մարդու հետ, չեմ ասում նույնիսկ քաղաքական գործչի հետ, որը կարող է թույլ տալ սխալներ»,-ասել է նա։
Սաղաթելյանն ընդգծել է, որ եթե երեք տարի առաջ ժողովուրդը լոյալ էր նրա նկատմամբ, ապա հիմա հոգնել է նրանից։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Որպես ազգ ու պետություն՝ մենք դարձել ենք որբի գլուխ
- Արա Սաղաթելյան. Այո, Փաշինյանը փախնող է
- Արա Սաղաթելյան. Առկա են բազմաթիվ հիմքեր գործող նախագահին իմպիչմենտ հայտարարելու համար
- Արա Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին. Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին
- Արա Սաղաթելյան. Գտնվում ենք շարունակական պարտության մեջ, և դրանից ազատվելու միակ գործիքն այս իշխանությունից ազատվելն է
- Արա Սաղաթելյան. Նիկոլը քաղաքական դիակ է, որի գարշահոտությունը չի թողնում, որ մեր ժողովուրդը շնչի
- Արա Սաղաթելյան. Այս ծավալի ստվերային արդարադատություն Հայաստանում երբեք չի եղել
- Իմ և Արա Սաղաթելյանի հանդեպ զրպարտություն տարածելու և սուտ մատնության դեպքը «չնկատվեց». Անժելա Էլիբեգովա
- Արա Սաղաթելյան. Այդ շոուի համար Նիկոլը պետք է շատ լուրջ վճարի
- Արա Սաղաթելյան. Նախագահը պետք է ի վերջո հասկանա, որ կիսահղի չեն լինում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան