Հայաստանը միացել է արձանագրության՝ անշրջելի դարձնելով մահապատժի վերացումը. ԵՄ
Ս.թ. մարտի 19-ին Հայաստանն ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված Երկրորդ կամընտիր արձանագրության վավերացման փաստաթուղթը՝ դառնալով այն ընդունած 89-րդ պետությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը։
Նշվում է, որ թեպետ ՀՀ Սահմանադրությունն արդեն պաշտպանում է կյանքի իրավունքը և արգելում է մահապատիժը, Հայաստանն այդ [մահապատժի] վերացումն անշրջելի է դարձնում այս արձանագրությանը միանալով:
Եվրամիությունը ողջունում է այս կարևոր որոշումը, որը համահունչ է ամենաանմարդկային և դաժան պատժից հրաժարվելու համաշխարհային միտմանը։