Շուշի-Լիսագոր հատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել
Այսօր Շուշիի շրջանի Շուշի-Լիսագոր հատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել: Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ աշխատանքները նախատեսվում է շարունակել վաղը՝ հյուսիս-արևելյան (Մատաղիս-Թալիշ) ուղղություններում, իսկ առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների թիվը մարտի 20-ից այս կողմ չի փոխվել: Վերջին տվյալներով հայտնաբերված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը 1518 է:
Հարակից հրապարակումներ`
- Հադրութի շրջանում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
- Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն շարունակվում են Հադրութի շրջանում
- Հադրութի շրջանում նախատեսված որոնողական աշխատանքը հետաձգվել է
- Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսվել են
- Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր դադարեցվել են
- Որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն