BBC-ն փաստագրել է․ Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Մեխակավանի Ս. Աստվածածին եկեղեցին
«Լեռնային Ղարաբաղ. Անհետացած եկեղեցու առեղծվածը»․ BBC-ի թղթակից Ջոնահ Ֆիշերը հետաքննում է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում հայկական եկեղեցու անհետացումը:
Ֆիշերը, որն այցելել է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, ցույց է տալիս, որ տեսանյութը ցույց է տալիս, որ Մեխակավանի (Ջեբրայիլ) Ս. Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերվել է։
«Ադրբեջանը հայտարարել է, որ էթնիկ հայերին ողջունում է Լեռնային Ղարաբաղում, բայց Հայաստանը նրան մեղադրում է տարածաշրջանում մնացած հայկական մշակութային ժառանգությունը, ներառյալ եկեղեցիներն ու հուշարձանները վնասելու և ոչնչացնելու մեջ: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ»,-ասվում է BBC-ի նյութում:
Տեսանյութում ցույց է տրվում կանգուն եկեղեցին, երբ այն անցել էր Ադրբեջանի օկուպացիայի տակ։
Ֆիշերը որոշում է գտնել ու տեսնել, թե ինչպիսի վիճակում է գտնվում այն, սակայն Ադրբեջանի ոստիկանությունն ասում է, որ ոչինչ չգիտի եկեղեցու մասին։
Քարտեզով մոտենալով ու տեղորոշելով եկեղեցին տեսնում են, որ այն ամբողջությամբ քանդված է, տեղում մնացել են միայն երկու ծառ։
Հարցին, թե ինչ է եղել եկեղեցին, ադրբեջանցի ոստիկանն ասում է, թե այն պատերազմի ժամանակ է քանդվել։
«Այն չէր կարող քանդվել պատերազմի ժամանակ, քանի որ կան տեսանյութեր, երբ ադրբեջանցիներն այստեղ են»,- ասում է Ֆիշերը։
«Չէ, դա տեղի չէր ունենա, այն իրենք են քանդել (իբր հայերը․-խմբ․)»,- ասում է ադրբեջանցին։
Ֆիշերն անհետացած եկեղեցու տեղանքը ցույց է տալիս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևին ու ասում, որ եկեղեցին հիմնահատակ քանդված է։
Հաջիևը, նայելով նկարին պատասխանում է, թե ինքը չգիտի ու պետք է ստուգվի, որից հետո սկսում է հայերին մեղադրել։
Արցախի Մեխակավանում Ս.Աստվածածին եկեղեցու օծումը (2017թ․)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան