ՆԱՏՕ-ի պահպանումը Ամերիկայի արտաքին քաղաքական նպատակներին հասնելու լավագույն միջոցն է. Բլինքեն
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը Բրյուսելում ասաց, որ ԱՄՆ-ում մեծապես աջակցում են ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները սերտացնելու Բայդենի վարչակազմի քաղաքականությանը: Ըստ նրա, ամերիկացիների 90% -ը կարծում է, որ դաշինքի պահպանումը Ամերիկայի համար իր արտաքին քաղաքական նպատակներին հասնելու լավագույն միջոցն է: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Սա էր ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետի կողմից այստեղ կատարած իր առաջին այցի գլխավոր ուղերձը, որը մեծապես է տարբերվում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի չորս տարի վարած արտաքին քաղաքականությունից:
Բլինքենի խոսքերով, աշխարհի առջև կանգնած ամենամեծ սպառնալիքներն ունեն ռազմական ու տեխնոլոգիական բնույթ, որոնց ավելացել է նաև COVID-19-ի համավարակը:
«Չինաստանի և Ռուսաստանի կողմից տեխնոլոգիական եղանակներով շուկաներ և այլ «կարևոր ռեսուրսներ» մուտք գործելու հանագամանքը վերջին տարիներին մեծապես է վնասում երկարամյա դաշինքները»,- ասել է Բլինքենը:
ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետի խոսքերով, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների առջև դրված է այսօրվա սպառնալիքներին հարմարվելու և հարաբերությունները նորացնելու պարտավորություն, որպեսզի լուծում ստանան «տնտեսական, տեխնոլոգիական և գաղափարական ոլորտներում առկա խնդրիները»:
Բլինքենի խոսքերով, Չինաստանի ագրեսիվ քաղաքականությունը անկասկած սպառնում է գլոբալ անվտանգությանը, բայց ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին դա չպետք է հետ պահի աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսության հետ հարաբերություններից:
Չորեքշաբթի օրակարգում ներառված էին առանձին բանակցություններ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, հանդիպում Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելի հետ:
Բրյուսելում երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկման գլխավոր թեմաներից մեկը ՆԱՏՕ-ի առաքելությունն է Աֆղանստանում, քանի որ մոտենում է մայիսի 1-ի վերջնաժամկետը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ ողջունում է խաղաղության ջանքերը`շեշտելով, որ դա Աֆղանստանում տևական քաղաքական լուծում տանող միակ ճանապարհն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա