Թրյուդո․ Պուտինին առանձնապես չի հետաքրքրում իր մասին Արևմուտքի կարծիքը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ անհանգստացած չէ այն բանից, թե ինչ է մտածում Արևմուտքն իր մասին: Համապատասխան հայտարարությունը Թրյուդոն արել է՝ մեկնաբանելով վերջերս Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոշտ հայտարարությունը։ Այս մասին գրում է Tass-ը։
«Վարչապետ եղած վերջին հինգ տարիների ընթացքում ես մի քանի զրույց եմ ունեցել Պուտինի հետ և, ըստ իս, նա կարող է ցանկացած պահի նայել քեզ և ասել այն, ինչ իրեն հարմար է։ Նրան առանձնապես չի հետաքրքրում, թե ինչ են մտածում նրա մասին արևմտյան աշխարհը և Կանադան», - ասել է Կանադայի վարչապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը ստիպված կլինի թանկ «վճարել»` կապված ամերիկյան ընտրություններին միջամտելու Մոսկվայի ենթադրյալ փորձերի համար: Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը դրական էր պատասխանել այն հարցին, թե արդյոք նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» է համարում:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում ԱՄՆ-ից ներողություն են սպասում՝ Պուտինին «մարդասպան» անվանելու համար
- Բայդենի՝ Պուտինին «մարդասպան» անվանելուց հետո ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա