Ես չեմ հավատում, որ ընտրություններ պետք է լինեն. Գալուստ Սահակյան
«Ես չեմ հավատում, որ ընտրություններ պետք է լինեն»,- այսօր Կոմիտասի անվան Պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Այնուամենայնիվ, նա նկատեց՝ եթե լինեն ընտրություններ, ապա ամենամեծ դիրքորոշումն ունենալու է Հանրապետականը։
«Բայց դեռ ընտրություններին վերաբերող հարցեր չենք քննարկել, դրա ժամանակը չէ։ Մեր խնդիրը մեկն է, որ հայ ազգը պահպանի իր պետականությունը։ Այսօր խոսել, թե ով պիտի գա, ինչ պիտի լինի..., տա Աստված, որ գան մարդիկ, որոնք պաշտում են հայ ժողովրդին ու մտածում են նրա մասին։ Այս տեսակը դաշտում կա։ Թե ովքեր են այդ մարդիկ, կուսակցությունը կհայտարարի, երբ ժամանակը գա»,- ասաց նա։
Այլ հարցերի Գալուստ Սահակյանը չպատասխանեց, ասելով, որ եկել է Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իր լավ ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան