Հունաստանն այսօր նշում է անկախության 200-ամյակը
Ամբողջ աշխարհն այսօր կդառնա հույն` նշելու Հունաստանի անկախության 200-ամյակը՝ թուրքական լծի դեմ Հունական անկախության պատերազմից հետո։ Երկրագնդի յուրաքանչյուր անկյունում, որտեղ ներկա են հունական սփյուռքի անդամներ, նշվելու է այն: Բազում երկրներում հայտնի հուշարձանները կլուսավորվեն ու արդեն լուսավորվել են կապույտ և սպիտակ գույներով` ի պատիվ հույն ժողովրդի և 200 տարի առաջ նրանց ազատության պայքարի: Այս մասին գրում է Greek Reporter-ը։
Այս կարևոր ամսաթիվը Հունաստանը նշում է մեծ շուքով։ Միջոցառումներին մասնակցելու համար արդեն Հունաստան են ժամանել մի շարք երկրների ու կառավարությունների ղեկավարներ։
Հունաստանում է նաև Բրիտանիայի արքայազն Չարլզը՝ կնոջ՝ Կամիլիայի հետ միասին։ Աթենքում է նաև ՌԴ վարչապետ Միշուստինը։