Իրանը հարված է հասցրել իսրայելական բեռնատար նավին
Իրանը հարված է հասցրել իսրայելական XT Management ընկերությանը պատկանող բեռնատար նավին, հայտնում է իսրայելական «12-րդ» հեռուստաալիքը, գրում է Ռիա Նովոստին։
«Տանզանիայից Հնդկաստան բեռով լի բեռնատարը վաղ առավոտյան խոցվել է արաբական ծովում իրանցի զինվորականների կողմից արձակված հրթիռով: Վնասվել է նավը, թեև շարունակել է ճանապարհը դեպի նավահանգիստ»,- հայտնել է լրատվամիջոցը։
Ըստ աղբյուրի՝ նավը պատկանում է իսրայելական XT Management ընկերությանը, որի գրասենյակը գտնվում է Հայֆայում: Ընկերության սեփականատեր Ուդի Անխելը տեղեկացվել է դեպքի մասին:
Հրապարակման մեջ ասվում է, որ անվտանգության ուժերը հաղորդագրություն են ստացել դեպքի մասին և փորձում են հասկանալ՝ արդյոք Իրանը ծովում Իսրայելի դեմ նոր ճակատ է բացել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան