«Առաջիկա հնարավոր արտահերթ ընտրությունները պետք է դառնան Փաշինյանին անվստահություն հայտնելու հանրաքվե»
Առաջիկա հնարավոր արտահերթ ընտրությունները պետք է դառնան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հանրաքվե,- «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։
«Եթե այն միջոցառումը , որը Նիկոլ Փաշինյանն անվանում է ընտրություն, կայանա, կարծում եմ պետք է դառնա Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հանրաքվե եւ այն ուժերը, ովքեր համաձայն կլինեն «Առանց Նիկոլ Հայաստան» օրակարգի հետ, կստորագրեն փաստաթուղթ»,- ասել է Եսայանը։
Ըստ նրա՝ պետք է ձեւավորվի «կոնսենսուս -1» համաձայնություն եւ որ վստահության հանրաքվեից հետո պատերազմի ընթացքում թույլ տրված հանցագործությունների համար պատասխանատու թիվ մեկ անձը ենթարկվի քրեական պատասխանատվության։
Բագրատ Եսայանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստինֆո»-ի եթերում այսօր՝ ժամը 20-ին։