
Ամերիկացի սենատոր. Բայդենի վարչակազմը չպետք է ամաչի վերադառնալ ՀԳՀԾ
Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին ասում է, քանի որ ԱՄՆ-ն է խախտել միջուկային գործարքը, այդ երկիրը կարող է անել առաջին քայլը, և Բայդենի վարչակազմը չպետք է ամաչի վերադառնալ ՀԳՀԾ: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նշվում է, որ տեսակապի ձևաչափով անցկացված «Իրան-ԱՄՆ հարաբերություններ. Կենսական նշանակություն ունեցող ժամանակաշրջան» խորագրով հանդիպման ժամանակ, Քրիս Մերֆին հայտարարել է. «Ես տվել կառավարությանը խորհուրդ եմ չամաչել կատարել առաջին քայլը: Մենք առաջինն ենք խախտել պայմանագիրը, ուստի կարծում եմ, որ կարող ենք առաջինը վերադառնալ ՀԳՀԾ»:
Մերֆին հավելել է. «Հուսով եմ, որ մենք կտեսնենք քայլեր, որոնք Իրանին ցույցկտան համաձայնագիր վերադառնալու մեր պատրաստակամությունը»: Միջուկային գործարքը միջազգային պայմանագիր չէ: Ես չեմ հավատում, որ Սենատը կհաստատի այս համաձայնագիրը, քանի որ հանրապետականները դեմ են ՀԳՀԾ վերադառնալուն: Եթե ցանկանում եք երկկողմ համաձայնության գալ, նման բան չպետք է տեղի ունենա»:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին