Իրավունք 15:32 25/03/2021 Հայաստան

Գագիկ Ղազինյանն Արմեն Սարգսյանին կոչ է անում դիմել ՍԴ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան  Գագիկ Ղազինյանը, մեկնաբանելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը, նշում է, որ դրանում տեղ գտած առանձին կարգավորումներ անհամատեղելի են դատական իշխանության անկախության և միասնականության հիմնարար պահանջների հետ:

Գագիկ Ղազինյանի հայտարարության մեջ ասված է.

««Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 19-ի արտահերթ նիստում քննարկվել և ընդունվել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենք), որում տեղ գտած առանձին կարգավորումներ անհամատեղելի են դատական իշխանության անկախության և միսանականության հիմնարար պահանջների հետ։ Այսպես.

1. Օրենքի 2-րդ հոդվածում առաջարկվող՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 21-րդ հոդվածի 3-րդ մասի նոր խմբագրության համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը լիազորվում է վարչական, քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի (անչափահասների, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և անօրինական պահվող երեխաների վերադարձի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և այլն) կամ բարդության գործեր։

Առաջարկվող կարգավորումը փաստացի նախատեսում է  դատավորների որոշակի ներքին մասնագիտացում՝ հիմնված գործի, այսպես կոչված, բարդության վրա։ Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհրդի՝ դատավորների մասնագիտացվածության վերաբերյալ 2012 թվականի թիվ 15 կարծիքը  մասնագիտացվածության դրական կողմերի հետ միասին, իբրև հնարավոր բացասական երևույթ, առանձնացնում է դատական համակարգի միասնականության խարխլումը։

Այսպես, Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհուրդը մտավախություն է հայտնել առ այն, որ հատուկ մասնագիտացված դատավորներ առանձնացնելու պարագայում հանրության շրջանում կարող է տպավորություն ստեղծվել, որ վերջիններս դատավորների առանձին էլիտար խումբ են կազմում։ Դա էլ կարող է հանգեցնել, այսպես կոչված, պակաս մասնագիտացված դատավորների նկատմամբ հանրային վստահության նվազմանը։

Բացի դրանից՝ հիշյալ կառույցը բարձրացնում է նաև այն մտավախությունը, որ մասնագիտացված դատարանի (դատավորների) առանձնացումը կարող է նպատակ հետապնդել դատավորների որոշակի խմբի առանձնացնելու ընդհանուր դատավորներից՝ վերջիններիս կողմերի, շահագրգիռ խմբերի կամ պետաիշխանական լիազորություններով օժտված մարմինների ճնշմանը ենթարկելու համար («բ» ենթաբաժնի 18-19-րդ կետեր)։   

Վերոշարադրյալից բխում է, որ դատավորների կամ դատարանի մասնագիտացվածությունը կարող է իրավաչափ շեղում համարվել դատավորների միասնական կարգավիճակի պահանջից, եթե դա խիստ արդարացված է նեղ մասնագիտական գիտելիքների առկայության անհրաժեշտությամբ՝ պայմանավորված ոլորտի որոշակի առանձնահատուկ բարդությամբ։ Մինչդեռ Օրենքով առաջարկվող՝ գործի բարդության հիման վրա դատավորների առանձնացումը չի համապատասխանում մասնագիտացվածության իրավաչափության պահանջներին։

Բացի դրանից՝ ինքնին անորոշ է «գործի բարդություն» եզրույթը։ Մասնավորապես անհրաժեշտ իրավական կարգավորումների բացակայության պարագայում անհասկանալի է, թե արդյոք խոսքը վերաբերում է արարքի ծանրությանը, գործի իրավական, թե փաստական կողմի բարդությանը, դատավարության մասնակիցների բազմաթվությանը, թե որևէ այլ չափանիշի։

Առաջարկվող կարգավորումը կարող է նաև հանգեցնել դատավորների միջև գործերի կամայական բաշխմանը, ուստի դա ոչ իրավաչափ նահանջ է նաև դատավորների միջև գործերի՝ օբյեկտիվ չափանիշի հիման վրա բաշխման հիմնարար պահանջից, իսկ դա իր հերթին դատավորների անկախության կարևորագույն երաշխիք է։ Մասնավորապես Դատական իշխանության և դատավորների անկախության վերաբերյալ զեկույցում  գործերի՝ օբյեկտիվ չափանիշի հիման վրա բաշխումը «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) դիտարկել է իբրև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ «օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անկողմնակալ դատարանի» կողմից գործի քննության հիմնարար պահանջի տարր (73-81-րդ կետեր)։

Պետք է նաև փաստել, որ այս կարգավորումը և Օրենքի հիմնավորմամբ՝ Բարձրագույն դատական խորհրդին արդարադատության արդյունավետ իրականացման ապահովման լիազորություն վերապահելու առաջարկը հակասում է նշված մարմնի՝ որպես դատական իշխանության անկախության ապահովման երաշխավորի  Սահմանադրական կարգավիճակին։ Ըստ այդմ, դա հակասում է նաև նշված մարմնին բացառապես դատական իշխանության անկախության ապահովմանն ուղված լիազորություններ վերապահելու գաղափարին։

Ավելին, նշված կարգավորումը ոչ միայն չի բխում Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատական իշխանության անկախության երաշխավորի կարգավիճակից, այլև փաստացի հանգեցնելու է վերջինիս կողմից դատական իշխանության նկատմամբ ներքին գերատեսչական վերահսկողության քողարկված գործառույթ իրականացնելուն՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, ինչն արժեզրկելու է դատական իշխանության ներքին անկախության ապահովման կարևորագույն պահանջը։

2. Օրենքի 12-րդ հոդվածով առաջարկվող լրացմամբ՝ Օրենսգրքի նոր 148.1-րդ հոդվածով առաջարկվում է նախատեսել ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի՝ Բարձրագույն դատական խորհրդում քննարկման հնարավորություն՝ առանց իրավասու մարմինների կողմից նախապես կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելու։

Նման կարգավորումը փաստացի ենթադրում է կարգապահական վարույթ հարուցելու  կոնկրետ առիթի՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հաղորդման հիման վրա նույն մարմնի կողմից փաստացի և´ կարգապահական վարույթ հարուցելու, և´ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծում, այն պարագայում, երբ կարգապահական վարույթ հարուցելու մյուս առիթների (ԶԼՄ-ում տեղ գտած հրապարակումներ, վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս կարգապահական խախտման հատկանիշների հայտնաբերում և այլն) առկայության դեպքում վարույթ հարուցելու հարցը լուծելու են Օրենսգրքով նախատեսված իրավասու այլ մարմինները, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը իրավասու մարմնի միջնորդության հիման վրա քննարկելու է միայն կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու հարցը։

Առիթներով պայմանավորված՝ նման տարբերակման հիմնավոր լինելու հանագամանքը որոշակիորեն վիճելի է։ Նույն մարմնի իրավասության մեջ փաստացի կարգապահական վարույթ հարուցելու և միաժամանակ կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունների մեկտեղումը խիստ վտանգավոր է և կարող է պարարտ հող նախապատրաստել համապատասխան մարմնի անկողմնակալությունը կասկածի տակ դնելու համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրան, որ նույն մարմնի կողմից համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումին ընթացք տալուց արդեն իսկ որոշակի կանխակալ վերաբերմունք կարող է դրսևորվել ապագայում կայացվելիք` կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման առնչությամբ:

Բացի դրանից՝ այս կարգավորումը հանգեցնելու է թե՛ դատավորի և թե՛ Բարձրագույն դատական խորհրդի անհիմն ու անհարկի գերծանրաբեռնվածությանը։ Քանի որ արդարադատության ցանկացած տեսակի պարագայում կողմերից առնվազն մեկը ֆիզիկական կամ իրավաբանական անձ է՝ չնայած Օրենքով նախատեսված դիմում ներկայացնելու որոշակի պայմանների առկայությանը, փաստացի հնարավորություն է ընձեռվել գրեթե ցանկացած գործով դժգոհ մնացած ֆիզիկական կամ իրավաբանական անձին անմիջապես դիմելու Բարձրագույն դատական խորհուրդ։ Ասվածի վառ ապացույցը նաև Օրենքի հիմնավորման մեջ նշված վիճակագրությունն է, համաձայն որի՝ 2018-2020 թթ. հաշվետու ժամանակահատվածներում Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի հարուցած վարույթների թիվը չի գերազանցել դիմումների մոտ 10 տոկոսը, իսկ Արդարադատության նախարարի կողմից հարուցված վարույթների թիվը՝ դիմումների 3 տոկոսը։ 

Չնայած Օրենքը նախատեսում է դիմումների վերադարձի հնարավորություն, այդուհանդերձ, դա դարձյալ ենթադրում է այդ դիմումների որոշակի նախնական ուսումնասիրություն։ Բացի դրանից՝ դիմումների վերադարձը չի բացառում դրանց կրկին ներկայացման հնարավորությունը։ Իսկ դատավորի պարագայում ստացվում է, որ առերևույթ հիմնավոր ցանկացած բողոքի ընթացք տալու պարագայում, անկախ ելքից, դատավորը ոչ միայն ստիպված է լինելու նախապես Բարձրագույն դատական խորհուրդ պատասխան ներկայացնել, այլև պատրաստվել համապատասխան նիստերին մասնակցելու համար։ Դա լրացուցիչ բարձրացնելու է դատավորների, առանց այդ էլ, խիստ ծանրաբեռնվածությունը։

3. Ինչ վերաբերում է Օրենքով առաջարկվող՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների (բացառությամբ Վճռաբեկ դատարանի դատավորի) լիազորությունները կասեցնելուն, ապա թեպետ դա կարող է լուծել այս մարմնի արդյունավետ գործունեության ապահովման խնդիրը՝ բացառելով որպես դատավոր ծանրաբեռնվածությունը և իրական հավասարություն ապահովել խորհրդի դատավոր և ոչ դատավոր անդամների միջև (խորհրդի դատավոր անդամները փաստացի զբաղեցնում են երկու պետական պաշտոն` դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի, այնինչ ոչ դատավոր անդամները, սահմանված անհամատեղելիության կանոնների ուժով, Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակից բացի, այլ պաշտոն զբաղեցնել չեն կարող), այդուհանդերձ, Նախագծով սրա հետ կապված մի շարք հարցեր մնում են դեռևս չլուծված։

Այսպես, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների լիազորությունների կասեցումը ենթադրում է, որ կոնկրետ դատարանում այլ դատավորներին լրացուցիչ չծանրաբեռնելու համար անհրաժեշտ է լինելու նշանակել նոր դատավորներ։ Այս դեպքում, հարց է ծագում, թե ինչ կարգավիճակ պետք է ունենա Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամը նշված մարմնում իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո. մասնավորապես, արդյոք պետք է պարտադիր վերականգնվի նախկին պաշտոնում, թե թափուր հաստիքի բացակայության դեպքում պետք է ռեզերվային դատավորի կարգավիճակ ունենա։

Օրենքով առաջարկվող նման փոփոխության պարագայում պետք է համապատասխան լուծում տրվեր նաև նշված հարցերին։ Իսկ նշված հարցերի հստակ օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը բխում է դատավորի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի պահանջներից։ ՀՀ Սահմանադրությունը, ամրագրելով դատավորի բարձր սահմանադրական կարգավիճակը, դրա մանրամասները սահմանելու լիազորությունը պատվիրակել է Դատական օրենսգրքին (174-րդ հոդվածի 11-րդ մաս)։ Իսկ առաջարկվող նոր կարգավորման պարագայում դատավորի կարգավիճակի հետ կապված կարևորագույն հարցեր մնում են չլուծված։

Վերոգրյալի հիման վրա կոչ ենք անում Հանրապետության նախագահին իրացնել նշված Օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխասնությունը որոշելու համար Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունը՝ կանխելով դատական իշխանության անկախության սահմանադրական հիմքերին հակասող այս նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելը։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան,
պրոֆեսոր  Գ. Ս. Ղազինյան»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան, ով 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ես չեմ հասկանում՝ էս մեր ընգեր Մալյանը էս ու՞մ հետ էր ուզում սուրճ խմել։ Էս մարդկա՞նց։ Այ...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության...
Աղբյուր` Panorama.am
22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}