Երևանում կոտրել են Լրագրողի արձանը, տարել ձեռքը և ոտքերը
Անհայտ անձինք այսօր կոտրել են մարաքաղաքի Նոր Նորք համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Լրագրողի արձանը, տարել՝ ձեռքը և ոտքերը /պղինձ/։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ը ահազանգել է ոստիկանություն։
Լրագրողի արձանը բացվել է 2014 թ․ «Կառլեն և Սառա Եսայաններ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և խորհրդանշում է անվախ, անկաշառ ու Հայրենիքի նվիրյալի կերպարը։ Մարմնավորում՝ ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1988 թթ-ի հայտնի իրադարձություններից։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Երևանում հաճախակի են դարձել վանդալիզմի դեպքերը: Օրեր առաջ Կոմիտասի անվան պանթեոնից գողացել էին բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին: Մարտի 13-ի լույս 14-ի գիշերն անհայտ անձինք գողացել էին Երևանի 2800-ամյակի այգու 7 բրոնզաձույլ արձաններից մեկը՝ նավակով երեխայի արձանը: Իսկ մարտի 7-ին հայտնաբերվել էր, որ անհայտ անձանց կողմից «ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂԻ» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները:
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Կոմիտասի անվան պանթեոնից գողացել են Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին
- Գողացել են Երևանի 2800-ամյակի այգու բրոնզաձույլ արձաններից մեկը
- «Հայ բարերարների ճեմուղուց» առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները