Մի կապիտուլյանտի ֆեյսբուքյան գրառումով ընտրություններ չեն լինում. Շարմազանով
«Բայց ընտրություն կա՞»,- այսօր Կամիտասի անվան Պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արտահերթ ընտրություններին ո՞վ է գլխավորելու ՀՀԿ ցուցակը։
Դիտարկմանը, որ մամուլը գրում է, թե ՀՀԿ-ն չգիտի ում ցուցակում ներառել, քանի որ ՀՀԿ-ում չկան մարդիկ, որոնք վարկաբեկված չեն, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Հայաստանում մի վարկաբեկված մարդ կա, Նիկոլն է, որ հայրենիք է տվել, զոհեր է տվել»։
ՀՀԿ խոսնակը նկատեց՝ իրենց հող պահող են եղել և Նիկոլ Փաշինյանին էլ հայկական Արցախ են ժառանգել, և այդ դեպքում ինչպե՞ս կարող է խոսք լինել վարկաբեկված լինելու մասին։
«Մենք իրեն հայկական Շուշի տվեցինք, որտեղ քոչարի էր պարում, դե թող այս մայիսի 9-ին էլ պարի, կարո՞ղ է»,- ասաց նա։
Էդուարդ Շարմազանովի խոսքով, ընդդիմության պրեսինգի արդյունքում է Նիկոլ Փաշինյանը որոշել հրապարակ բերել արտահերթ ընտրությունների օրակարգը։
«Իսկ այն, թե մենք կմասնակցենք, կամ չենք մասնակցի..., ես ասել եմ՝ մի կապիտուլյանտի ֆեյսբուքյան գրառումով ընտրություններ չեն լինում։ Երբ ինքը հրաժարական կտա, երբ երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չի ընտրվի, ԿԸՀ-ն էլ դե յուրե կհրապարակի ընտրության օրն ու մենք կիմանանք՝ ՀՀ-ն մտնում է ընտրական փուլ, մենք մեր կարծիքը կասենք»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունից հետո ընդդիմությունը կարծես թե հանդարտվեց, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Իսկ կարո՞ղ է դա հանդարտություն է փոթորիկից առաջ։ Ի՞նչ իմանանք»։
ՀՀԿ-ական գործիչը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն միանշանակ չէ, քանի որ նա կարող է առավոտյան մի բան ասել, երեկոյան հերքել դա, հետո գալ ու ԱԺ-ում ասել, որ իր հայտարարությունները հակասական չեն։
«Ո՞ւմ հետ ենք մենք հույս կապում, մի մարդու հետ, ով 44 օր ասում էր՝ հաղթում ենք, հետո պարզվեց՝ պարտվել ենք, մի մարդու, ով ասում էր՝ առանց ժողովրդի հետ քննարկելու Ղարաբաղյան հարցի լուծման չի գնա, և ժողովրդից թաքուն գնաց ստորագրե՞ց»,- հարց հնչեցրեց Էդուարդ Շարմազանովը։
Նա նաև հավելեց, որ իրենք նոր ակցիաներ են իրականացնելու, «Հայրենիքի փրկության շարժումը» նոր քայլեր է նախատեսում՝ այդ թվում և մարզերում։
«Մենք մեր քայլերը կանենք, կտեսնեք։ Երբ հեռացնենք, կտեսնեք՝ ինչպես արեցինք»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «168 Ժամ». Այս ընտրությունները լինելու են Նիկոլ Փաշինյանի մնալու կամ հեռանալու մասին
- «Ուսապարկերն ափալ-թափալ ԱԺ արտահերթ նիստ են գումարել, որպեսզի սկսեն «դատարանները վերցնելու» հերթական ռաունդը»
- Երբ ԿԸՀ-ն կհայտարարի ընտրության օրը, այդ ժամանակ ՀՀԿ-ն իր կարծիքը կասի. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան