Լևոն Պաչաջյան. Հայաստանի հավաքականն այսօրվա խաղի ֆավորիտն է, բայց ֆավորիտ լինելը դեռ հաղթանակ չէ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանը կարևորում է, որ Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլը սկսի հաղթանակով:
«Այսօր Հայաստանի Ազգային Հավաքականը Լիխտեյնշտեյնի հետ խաղով մեկնարկում է ԱԱ ընտրական փուլում: Շատ կարևոր է հաղթանակով սկսել ընտրական փուլը, որովհետև բոլորս ենք հասկանում թե ինչքան բարդ խմբում ենք հայտնվել:
Անցած տարվա ԱԼ-ի C խմբում ձեռք բերած հաղթանակը և այն ձեռագիրը, որը Հավաքականը կերտել է այս ընթացքում, հույս է տալիս, որ մենք ականատես կլինենք շատ ավելի մեծ հաղթանակների:
Չնայած մեծ կորուստներ ունենք խաղից առաջ, ի դեմս թիմի ավագ Մխիթարյանի և շատ փորձառու Գևորգ Ղազարյանի, միևնույն է մեր Հավաքականը համարվում է այս խաղի ֆավորիտ: Ֆավորիտ լինելը դեռ հաղթանակ չէ, այն պետք է դաշտում վաստակել, այնպես որ հաղթանակ եմ մաղթում մեր Հավաքականին և լիահույս, որ Վադուցից 3 միավորով մերոնք տուն կվերադառնան:
Առաջ դեպի հաղթանակ»,- ֆեսյբուքյան էջում գրել է Լևոն Պաչաջյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով) Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Լիխտենշտեյնի դեմ խաղում
- Մեր առաջնային խնդիրը խաղերում գոլ բաց չթողնելն է. Խոակին Կապառոս
- Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Շվեյցարիա
- 31 ֆուտբոլիստ հրավեր են ստացել մասնակցելու Մունդիալի ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին. Կապառոս
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները