Մեր առաջնային խնդիրը խաղերում գոլ բաց չթողնելն է. Խոակին Կապառոս
Այսօր ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով) Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Նախօրեին կայացած նախախաղային ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասել է. «Մենք հիանալի թիմ ունենք, և հենց դա մեր ուժն է»։
ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ խոսելով հավաքականի նորեկների մասին՝ նա նշել է. «Այն տղաները, ովքեր համալրել են հավաքականի շարքերը, շատ մեծ խանդավառությամբ են միացել մեզ։ Եկել են պաշտպանելու մեր երկրի պատիվը։ Մենք հույս ենք կապում բոլոր այն հայազգի ֆուտբոլիստների հետ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում։ Յուրաքանչյուր մրցափուլում հետևում ենք նրանց։ Նախորդ մրցաշրջանում կային ակումբներ, որոնց կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ չէր խաղում։ ՀՖՖ կողմից սահմանած սահմանափակումներով պայմանավորված՝ յուրաքանչյուր խաղին մենք խաղադաշտում տեսնում ենք նվազագույնը 4 հայ ֆուտբոլիստի։ ՀՖՖ-ն զուգահեռաբար հետևում է նաև արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին, և նրանք մեծ ցանկություն ունեն համալրելու մեր շարքերը։
Մարտի 28-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:
«Մեր առաջնային խնդիրը խաղերում գոլ բաց չթողնելն է։ Մենք, իհարկե, կփորձենք մեր հնարավորությունների սահմաններում լինել հավասարակշռված թիմ»,- ասել է գլխավոր մարզիչը։
Հարցին՝ քանի՞ միավորը ձեզ կբավարարի առաջիկա 3 հանդիպումներում, Խոակին Կապառոսն ասել է. «Ես ոչ թե մաթեմատիկոս եմ, այլ մարզիչ։ Մենք լիովին կենտրոնացած ենք առաջին խաղի վրա և ցանկանում ենք 3 միավոր վաստակել այստեղ։ Դրանից հետո արդեն կմտածենք հաջորդ խաղերի մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կսպասարկի ավստրիական մրցավարական անձնակազմը
- Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Շվեյցարիա
- 31 ֆուտբոլիստ հրավեր են ստացել մասնակցելու Մունդիալի ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին. Կապառոս
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին