Մեխակավանի ս. Աստվածածին, Շուշիի «Կանաչ Ժամ»-ը եկեղեցիները ավիրելու փաստերը կդարձվեն քննության առարկա
Մեխակավանի ս. Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերելու, նաև Շուշիի «Կանաչ Ժամ» կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավերելու փաստերը կդարձվեն քննության առարկա։ Նման գրառում է կատարել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և իրականացված ագրեսիվ պատերազմի, դրա ընթացքում մարդկության ու խաղաղության դեմ գործված հանցագործությունների, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների դեպքերի առթիվ ՀՀ զինվորական դատախազության հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քննվող հսկայածավալ քրեական գործի շրջանակներում:
Այդ քրեական գործով քննության հիմնական ուղղություններից մեկն էլ հենց ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու արձանագրված դեպքերն են՝ դրանցով իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկման նպատակով»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով․ Ադրբեջանն հայկական հուշարձանները ոչնչացնում է ԴԱԵՇ-ի ոճով
- BBC-ն փաստագրել է․ Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Մեխակավանի Ս. Աստվածածին եկեղեցին
- Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին արդեն ավերված է. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան