Հայրենիքի փրկության շարժում. Մեր նպատակն ու օրակարգն անփոփոխ են
Հայրենիքի փրկության շարժման հետագա անելիքները ներկայացնելու նպատակով մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրվում է համապետական հանրահավաք: Հավաքի մասին հիշեցնում է Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջը։
«Մեր նպատակն ու օրակարգն անփոփոխ են»,- ասված է կարճ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարել էր, որ որոշել է սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը, ինչպես նաև հանրային ճնշման պահպանման և Շարժման հետագա գործողությունների համակարգման նպատակով Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել Շարժման շտաբ: