Մարինե Սուքիասյան. Սոբչակը և «Իջևանի մոլագարը»
Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է խմբի փորձագետ Մարինե Սուքիասյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.
«ՔՊ-ական շրջանակներում շշուկով ասում են, թե Քսենիա Սոբչակը Նիկոլ Փաշինյանի մասին ֆիլմ է նկարում։ Սա գնահատվում է՝ որպես ռուսների աջակցություն Փաշինյանին։
Սոբչակի նախորդ ֆիլմը Սկոպինի մանյակի մասին էր, որն առևանգել ու տարիներ շարունակ սեքսուալ ստրկության մեջ էր պահել անչափահաս աղջիկների։ Ֆիլմը Ռուսաստանում խիստ հակասական է ընկալվել. Սոբչակին մեղադրում են աներևակայելի տառապանքների պատճառ դարձած հրեշից հարցազրույց վերցնելու և նրա հետ հանգիստ զրուցելու համար։
Ստացվել է այնպես, որ սկանդալային Սոբչակը սկսել է ֆիլմեր նկարել ողբերգությունների հեղինակների հետ։ Նրան հետաքրքրում են մարդկային տառապանքների, ողբերգությունների պատմություններ, դրանց հեղինակները։ Եվ այս համատեքստում բնական է, որ նրան կհետաքրքրի Փաշինյանը. 5 հազար զոհ, 12 հազար վիրավոր, հարյուրավոր անհետ կորածներ, գերիներ։ Ավելի թարմ ու ավելի արյունալի աղետ դժվար է գտնել։
Խաղաղ պետության վերածում բզկտված, ռուսական զորքի օգնությամբ պահվող անորոշ կարգավիճակով ու անորոշ հեռանկարով բնակավայրի։
Ռուսաստանյան հասարակությանը վրդովեցրել է, որ Սկոպինի մանյակը շատ հանգիստ է պատմում իր ոճրագործությունների մասին, կարծես՝ չի խեղել ճակատագրեր, չի բերել տառապանքներ։ Հայ հասարակությունը դեռ հանդուրժում է «Իջևանի մոլագարին» որը պատճառ դարձավ արյունալի պատերազմի, 18-20 տարեկան մի ողջ սերնդի կործանման ու շարունակում է հանգիստ խոսել, ելույթներ ունենալ, պլաններ մշակել, պատրաստվել ընտրությունների ու իր շուրջը պահել ուսապարկերին, ձևավորել համախոհների թիմ։ Սա անհավանական է։
Երեկ համացանցում հրապարակվեց մի մոլի Նիկոլականի ձայնագրությունը, որտեղ նա դժվար պահին փորձում էր տարանջատվել նրանից՝ ամենառադիկալ հարցադրումներով։ Հետո, իհարկե, պաշտոն ստանալով, վերանայել է իր տեսակետները և շարունակում է մոլի «Նիկոլ արածելը»։
Գոնե մեկը Նիկոլին պետք է ասի, որ իր թիմակիցների 90 տոկոսն իր մասին այդպես են խոսում ու մտածում։ Այդպես են խոսում բոլոր հարմար միջավայրերում ու իրենց փախուստի կամուրջներ ապահովում։ Քեզ Լ. Տեր-Պետրոսյանը լավ տարբերակ էր առաջարկել, խելքդ չկտրեց՝ բռնվես դրանից, փոխարենը թիմակիցներիդ հանձնարարեցիր հարձակվել առաջին նախագահի վրա։ Այն նույն թիմակիցներիդ, ովքեր, տարբեր տեղերում քեզ վրա բարդելով բոլոր մեղքերը, փորձում են տարանջատվել քեզնից։ Իսկ դու՝ ֆիլմ, ընտրություններ...»։
Հարակից հրապարակումներ`
- Մարինե Սուքիասյան . Ընտրություններ՝ հին հերոսներով ու «Նոր Հայաստանի» նվաճումներով
- Մարինե Սուքիասյան. Փաշինյանական հերքումներ՝ ժանրի կանոնների համաձայն
- Մարինե Սուքիասյան. Մանրամասներ «Mənim Addımım» (Իմ քայլը) խմբակցության նիստից
- Մարինե Սուքիասյան. Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնու՞մ
- Մարինե Սուքիասյան. Գործակալների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով
- Մարինե Սուքիասյան. Անմեղսունակության ստուգատես