Փաստաբան. ՍԴ-ն կամ պետք է վերահաստատի իրավական պետության հիմքերը, կամ վերջնականապես կոչնչացնի
«Սահմանադրական դատարանը կամ պետք է վերահաստատի իրավական պետության հիմքերը, կամ վերջնականապես կոչնչացնի»,-անդրադառնալով ՍԴ-ում Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանդրության համապատասխանության հարցի քննությանն ու հնարավոր որոշմանը՝ «Հայելի» ակումբում նման համոզմունք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Ֆրանսիայում գործունեություն ծավալող փաստաբան Սևակ Թորոսյանը։
Նա չի բացառում, որ ՍԴ-ում հարցը հստակ լուծում չստանա, այսինքն քաղաքական ոչ կայուն իրավիճակում բաց դռներ թողնվեն հետագայի համար։
«Կարող են ասել, որ ոչ՝ այո, ոչ՝ ոչ։ Թողնենք, մինչև դատավարություն կոչված այս թատոնը գնա, նայենք մեր աթոռներին էլ։ Վտանգաի մեջ են ՍԴ դատավորներն այսօրվա իշխանության կողմից։ Ես հույս ունեմ, եթե վաղը իշխանափոխություն տեղի ունենա, վրեժխնդրություններ չպետք է լինեն։ Ընդհակառաը, պետք է օգնել դատավորներին, որ բոլորն անկախանան։ Ես հավատում եմ, որ փոքր երկրներում ամենահզոր անձը դատավորը պետք է լինի»,-նշեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Սևակ Թորոսյան. Միջազգային կազմակերպություններն անընդհատ ազդակ են ստանում, որ Հայաստանն իրավական պետության հետ կապ չունի
- ՍԴ-ն քննում է Քր.Օր-ի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը
- Սևակ Թորոսյան. Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից
- Սևակ Թորոսյան. Այս դատավարությունը միայն Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դատավարությունը չէ, սա իրավական պետության ծնունդն է
- Սևակ Թորոսյան. Դատավորը պետք է հիշի, ինքը պատերազմում զինվոր է
- Սևակ Թորոսյան. Առկա չէ որևէ երաշխիք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կքննվի արդար դատաքննության միջոցով