Գնումների համակարգում կան նշանակալի ռիսկեր. Ֆինանսների փոխնախարար
«2019 թվականի աշնանը գնումների համակարգի ախտորաշման արդյունքում մենք բացահայտեցինք դրանց մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների սահմանման և դրանց գնահաման հետ կապված նշանակալի ռիսկեր»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը՝ զեկուցելով «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը:
Ըստ Փոխնախարարի՝ այդ խախտումները հանգեցնում են նրան, որ գնման առարկայի սահմանման չափանիշները ոչ միշտ են համարժեք լինում գնման և մատակարարման համար իրականում պահանջվող որակավորմանը:
Նրա խոսքով՝ որակի գնահատման գործընթացն էլ ձևական բնույթ է կրում, քանի որ իրականացվում է բացառապես փաստաթղթերի ստուգման արդյունքում, իսկ հետո պայմանգրի կնքման ժամանակ ի հայտ են գալիս խնդիրներ, երբ այդ որակավորման պահանջները և դրանց գնահատման կարգը համարժեք չեն եղել, որը հանգեցնում էր վեճերի և պայմանագրերի լուծման:
Փոխնախարարի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել որակավորման ապահովման տեսակին և չափին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ երաշխիքների համակարգը:
Ներկայացնելով նախագիծը՝ Կարեն Բրուտյանը հայտնեց, որ եթե ներկայում բանկային երաշխիք չէր պահանջվում միչև 10 միլիոն դրամանոց պետական գնումների պարագայում, այս շեմը հիմա բարձրանում ու դառնում է 25 միլիոն: Նախկինում տուժանքի տոկոսը 100 տոկոս էր, հիմա նվազեցվում է 15%:
«25-70 միլիոն դրամ գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը 100-ից նվազեցվում է մինչև 15%: 70 միլիոն դրամից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը 100-ից նվազեցվում է մինչև 30%: 25 միլիոն դրամից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքից բացի կարելի է ներկայացնել ապահովագրական ընկերության կողմից թողարկված երաշխիք»,- հայտնեց փոխնախարարը:
Կառավարությունը որոշեց վերոնշյալ և մի շարք այլ փոփոխություններ ևս կատարել գնումների համակարգում:
Հարակից հրապարակումներ`
- Երեկ արդեն մոտ 80 հազար Արցախի քաղաքացու աջակցությունը փաստացի փոխանցվել է իրենց հաշիվներին. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
- Ամսվա ընթացքում աջակցություն է ստանում Արցախից գաղթածներին հյուրընկալող մոտ 3000 ընտանիք.Մեսրոպ Առաքելյան
- Կառավարությունն այօսր հաշտության համաձայնություն կկնքի հանքարդյունաբերական ընկերությունների վերավաճառքի աղմկալից գործընթացում ներգրավված ընկերության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին