Ով կռվեց, ով կյանքը տվեց, ձեր մտածելով, իրենք մեղավորը դուրս եկան, հա՞. անհետ կորած զինծառայողի հորեղբայր
«Ես անձամբ չեմ ստուգել, բայց կարծում եմ, որ «Սպայկայի» ֆուռերում մարմիններ կան, հենց այնպես այնտեղ կանգնած չէին լինին: Եթե կանգնած են, ուրեմն կան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը:
Նա նշել է, որ կան մարմիններ, որ ԴՆԹ-ն արվել է, բայց ոչ մեկի հետ չի համընկել:
«Ես ծնողներ գիտեմ, որ առ այսօր ԴՆԹ չեն հանձնել, իրենց նորից խնդրում, հորդորում եմ, գնացեք, ԴՆԹ-ն հանձնեք: Ումը որ չի համընկել ոչ մեկի հետ, իմ կարծիքով, ԴՆԹ պատասխանները նաև ուղարկել են հակառակորդին, որ իրենք ստուգեն, փոխանակում անեն: Այնպես որ գնացեք անպայման հանձնեք ԴՆԹ-ն, եթե թուրքերին էլ չեղավ, եղբայրական գերեզմանում են թաղելու: Այդպես պետք չէ, գնացեք, հանձնեք»,-ասել է Ա. Ղուկասյանը:
Նրա խոսքով, մոտ 150 չճանաչված մարմին կա:
Արսեն Ղուկասյանը նաև ընդգծել է՝ բոլոր մեղավորները պետք է պատիժ կրեն. «Շատ-շատերն են պատիժ ստանալու: Ամեն մեկն իր փայով ուզում է իրեն արդարացնի: Գեներալները բոլորն անմեղ են, կառավարությունն անմեղ է, ում լսում ես, խոսացնում ես, բոլորն անմեղ են: Ոչ մեկ, ոչ մի բանից տեղյակ չէ: Դուրս է գալիս՝ ո՞վ է մեղավոր: Մեր երեխաները, մեր եղբայրներն էին մեղավո՞ր: Ով կռվեց, ով կյանքը տվեց, ձեր մտածելով, իրենք մեղավորը դուրս եկան, հա՞»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հարազատները պահանջում են Կովսականից սեփական ձեռքերով դուրս բերած որդիների մարմինները
- Հավաքվում ենք Ուլնեցու փողոցում մեր հետագա անելիքները քննարկելու համար. անհետ կորած զինծառայողի հորեղբայր
- Ստեփանակերտում այլևս անելիք չունենք, գալիս ենք Երևան. անհետ կորած զինծառայողի հորեղբայր
- Հերիք չէ երեխեքին պատերազմի ժամանակ թողել եք անօգնական, հիմա էլ ձև եք բռնել. Անհետ կորածի հորեղբայրը՝ սպաներին
- Չփորձեք մեր դեմ ոչ մի տեսակ կարմիր գիծ քաշել. Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը՝ իշխանություններին
- Բերվել է ևս 31 զինծառայողի մարմին. անհետ կորած զինծառայողի հորեղբայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան