Տնտեսություն 16:53 25/03/2021

Հայաստանում կին ձեռներեցներին հանդիպող խոչընդոտները

Հայաստանում կին ձեռներեցներն ավելի շատ են բանկային վարկավորման դիմում բիզնես սկսելու համար, քան տղամարդ ձեռներեցները․ իր նոր զեկույցում այսպիսի բացահայտում է կատարել Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն` Միացյալ Թագավարության Լավ կառավարման հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում։

Տարածած հաղորդագրության համաձայն, ուսումնասիրությունը նաև վկայում է, որ ֆինանսավորման մատչելիության բարելավումը, բավարար բիզնես ուսուցումը և ճիշտ ժամանակին աջակցությունը կարող են օգնել կանանց՝ ավելի շատ հնարավորություններից օգտվել և հավասար մասնակցություն ունենալ Հայաստանի տնտեսությունում։

IFC-ի «Տնտեսական աճը և կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» երկամյա ծրագրի շրջանակներում կատարվել է կանանց ձեռներեցության ուսումնասիրություն՝ կանանց պատկանող ընկերությունների առջև ծառացող խոչընդոտները պարզելու և դրանց շտկմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու նպատակով։ Սա շատ կարևոր է, քանի որ կանանց մասնակցությունը զբաղվածության կազմում ավելի փոքր է, իսկ գործարարության ոլորտում Հայաստանի մարդկային ռեսուրսի ներուժը սխալ է տեղաբաշխված, ինչի հետևանքով գրանցվում է ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունքի) 14 տոկոսին համարժեք տնտեսական արդյունքի կորուստ։

Կանանց մեծամասնությունը (մոտավորապես 73 տոկոսը) նշել է, որ իրենց բնագավառում կրթված աշխատուժի պակաս կա։ Գրեթե բոլոր կին ձեռներեցներն ընդունել են, որ բացեր կան ձեռնարկատիրական գործունեությունը ճիշտ իրականացնելու համար անհրաժեշտ բիզնես գիտելիքների ու հմտությունների բնագավառում։ Թեև կին ձեռներեցներն ունեն այդ մարտահրավերներից որոշները լուծող ծառայություններից օգտվելու հնարավորություն, շատերը դեռևս չեն օգտվել դրանցից։ Դա փոխելու համար ուսումնասիրությամբ կարևորվել է առաջարկվող հնարավորությունների ծածկույթը, մատչելիությունն ու լուսաբանումը բարելավելու անհրաժեշտությունը։

Հետազոտության արդյունքների հիման վրա IFC-ի առաջնորդությամբ կին ձեռներեցների համար կազմվել են վերապատրաստման ծրագրեր։ Նպատակն է ավելի մեծ թվով կանանց խրախուսել բիզնես հիմնել, Քովիդ-19 համավարակի պայմաններում բիզնեսը տեղափոխել օնլայն տիրույթ, իրացնել ագրոբիզնեսի, էներգետիկայի, առողջապահության ոլորտներում տեխնիկական ստարտափների հնարավորությունները կամ ձևավորել մասնագիտացված ծառայություններ։

Ըստ ուսումնասիրության՝ կանանց պատկանող բիզնեսների մոտավորապես 50 տոկոսում անձնական կամ ընտանեկան խնայողություններն են օգտագործվում որպես ֆինանսավորման հիմնական աղբյուր բիզնեսը սկսելու համար՝ ի տարբերություն տղամարդկանց, որոնց պարագայում այդ ցուցանիշը 70 տոկոս է։ Կին ձեռներեցները հակված են օգտվել առևտրային բանկերի վարկային միջոցներից (22 տոկոս՝ ի հակադրություն 12 տոկոսի տղամարդ ձեռներեցների պարագայում)։ Այդուամենայնիվ, բանկային վարկերի համար պահանջվող գրավն ավելի մեծ խնդիր է կանանց համար, քանի որ ժառանգության պրակտիկան ավելի նպաստավոր է տղամարդկանց համար։ Նաև՝ հողի նկատմամբ սեփականության իրավունքը տրված է տղամարդկանց՝ որպես ընտանիքի գլուխ, և 1990-ականներին հողի սեփականաշնորհման գործընթացում կին ձեռներեցները հայտնվեցին անբարենպաստ վիճակում։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Վիկտոր Կլարկը նշել է․ «ՄԹ-ն ուրախ է աջակցելու այս ծրագրին՝ մեր Լավ կառավարման հիմնադրամի միջոցով։ Այն նպատակ ունի օգնել Հայաստանի կառավարությանը՝ բիզնեսի համար միջավայրը բարելավելու և ներդրումները խրախուսելու աշխատանքներում՝ խթանելով տնտեսական աճը և հատուկ ուշադրություն դարձնելով կանանց ձեռներեցությանը։ Հուսով ենք, որ այս ուսումնասիրությունը կբարելավի Հայաստանում կանանց պատկանող բիզնեսների առջև ծառացող խնդիրների վերաբերյալ իրազեկությունը և կնպաստի կանանց տնտեսական հզորացմանը»։

IFC-ի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրենի պաշտոնակատար Ջեսպեր Կյերը նշել է․ «IFC-ի ուսումնասիրությունը բացահայտում է այն խութերն ու խոչընդոտները, որոնք կին ձեռներեցներին թույլ չեն տալիս Հայաստանում իրացնել իրենց ողջ ներուժը։ Նպատակն է միջազգային զարգացման ծրագրեր իրականացնող մյուս գործընկերների հետ օգնել պետական և մասնավոր հատվածներին՝ ավելի փաստահենք քաղաքականություններ ու ծրագրեր մշակելու և իրականացնելու հարցում։ Մենք արդեն իսկ պատրաստել ենք վերապատրաստողների, որոնք կարող են օգնել տարածված խնդիրների մի մասն՝ ի աջակցություն կին ձեռներեցների լուծելու հարցում, այսպիսով օգնելով զարգացնել  ներառական աճը Հայաստանում»։

Հաշվի առնելով Քովիդ-19 համավարակի ընթացքում երեխայի խնամքի հնարավորության բացակայությունն ու դպրոցների փակվելը՝ կին ձեռներեցները տղամարդկանց համեմատ լրացուցիչ խնդիրների են առերեսվել։ Այսպիսով, կանանց պատկանող բիզնեսներին լրացուցիչ աջակցություն է անհրաժեշտ աշխատողներին պահելու, գործող բիզնես մոդելները փոխելու և բանկային վարկերի ու պետական աջակցության ծրագրերի հասանելիությունը բարելավելու համար։ Զեկույցում խորհուրդ է տրվում ֆինանսական աջակցությունը, վերապատրաստումն ու մենթորինգը կին ձեռներեցների համար իրականացնել հետևողական կերպով՝ առավելագույն ներգործության հասնելու համար։

Ուսումնասիրությունն ամբողջությամբ՝  այստեղ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը...
Աղբյուր` Panorama.am
11:37
Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
«Երեք տարի է ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը հասնում է 275 միլիարդ դոլարի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների վնասը նախնական հաշվարկներով ավելացել է՝ հասնելով 250-275 միլիարդ դոլարի։ «Գազետա ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
11:19
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից իրացնելու նպատակով, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը
Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը չենք տրամադրել ծննդօգնության իրականացման որոշում. Ավանեսյան
«Մենք արձանագրել ենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցների նամակին, հրավիրել ենք ողջ բուժանձնակազմին մեզ մոտ հասկանելու,...
Աղբյուր` Panorama.am
10:57
Սուրեն Սարգսյան. Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյաը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը, անդրադարձել է այսօր Վաշինգտոնում ազդարարվելիք...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հատուկ զգուշությամբ օգտվել ԱԲ-ից. Կասպերսկի
Երևան, 14 հունվարի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն:
Աղբյուր` Panorama.am
10:28
Այս պահին սուր շնչառական վարակների, քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ. Ավանեսյան
«2023 թվականից մենք արդեն արձանագրել ենք մետապնևմավիրուսի  հետ կապված խնդիրը Հայաստանում, այս տարի դեռևս չենք արձանագրել դեպքեր...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ռուսաստանը երեք ամսում արտադրում է ավելի շատ զենք, քան ՆԱՏՕ-ն մեկ տարում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ռուսաստանի պաշտպանական ծախսերն ավելի ռացիոնալ են ու արդարացված, քան ՆԱՏՕ-ի երկրներինը։ Այս մասին հունվարի 13-ին հայտարարել է Հյուսիսատլանտյան...
Աղբյուր` Panorama.am
10:04
Australian Open․ Խաչանովը հաղթել է առաջին խաղում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկային խաղում։  Աշխարհի 19-րդ ռակետը ...
Աղբյուր` Panorama.am
09:45
Հութիները ստանձնել են Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության հրթիռային հարվածի պատասխանատվությունը
Եմենի հյուսիսում կառավարող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ «Պաղեստին-2» հրթիռը Թել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}