«Հրապարակ». «Սարգիս-Կարոլինա» ընկերության հիմնադիրը նոր կուսակցություն կհիմնի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել, սակայն Հայաստանի քաղաքական երկնակամարում մեկը մյուսի հետևից «փրկիչ»-կուսակցություններ են հայտնվում։ Մեր տեղեկություններով, նման պլաններ ունի նաև գործարար, «Սարգիս-Կարոլինա» ընկերության հիմնադիր Երվանդ Թարվերդյանը։ Նա կոնսուլտացիաներ է սկսել տարբեր շրջանակների հետ, թե ինչպես, ինչ իմիջով ներկայանա։
Մեզ ասացին՝ նրա գործողությունները թելադրվում են ռուսական շրջանակներից, կուսակցությունն էլ հստակ պրոռուսական ուղղվածություն է ունենալու։ Թարվերդյանը մեծ հավակնություններ ունի, իսկ այսօր պատրաստվում է հանդես գալ մամուլի ասուլիսով` «Հետպատերազմյան քաղաքական ճգնաժամի պայմաններում Հայաստանում առկա տնտեսական խնդիրները և դրանց լուծման եղանակները» թեմայով: Թերևս, հենց ասուլիսի ընթացքում էլ կհայտարարի իր՝ քաղաքականություն մուտք գործելու մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: