Ամրամ Մակինյան. Անվավեր ճանաչվեց Գարիկ Սարգսյանի ապօրինի որոշումը
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է.
«Վերջապես հասանք նրան, որ անվավեր ճանաչվեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ապօրինի կարգադրությունը, ինչով դեռևս 2019 թվականին Նորաշեն համայնքում ապօրինի նշանակվել էր համայնքի ղեկավարի պաշտոնակատար…
Ապօրինի կարգադրության արդյունքում առաջացած ծանր հետևանքների մասին՝ կխոսենք հաջորդիվ…»։
Վերջապես հասանք նրան, որ անվավեր ճանաչվեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ապօրինի կարգադրությունը, ինչով դեռևս 2019...
Опубликовано Amram Makinyan Пятница, 26 марта 2021 г.
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արարատի մարզի Նորաշեն համայնքի՝ լիազորությունները վաղաժամ դադարեցված համայնքապետ Նորայր Գրիգորյանը հայց էր ներկայացրել Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ։
Վերջինը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշում է կայացրել կասեցնել նրա լիազորությունները: Նորայր Գրիգորյանը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։ Նրա կարգադրությամբ, ժամանակավոր համայնքապետ է նշանակել Արտակ Հարությունյանին մինչև կայանան ընտրություններ։ Նորաշենցիները դեմ էին Նորայր Գրիգորյանի՝ լիազորությունների դադարեցման որոշմանը:
Նորաշենցիները նաև հայտարարել էին, որ Ն. Գրիգորյանին առաջարկվել է մտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, սակայն նա հրաժարվել է։
Հարակից հրապարակումներ`
- Նորաշենի՝ լիազորությունները վաղաժամ դադարեցված համայնքապետը դատի է տվել Արարատի մարզպետին
- Նորաշենի նախկին համայնքապետի հետ միջանձնային որևէ խնդիր չի եղել. Գարիկ Սարգսյան
- Նորաշենում ժամանակավոր համայնքապետը ոստիկանների ուղեկցությամբ մտել է համայնքապետարան
- «Եթե այս անգամ էլ արհամարհեք մեր ձայնը, ստիպված ենք լինելու այնքան գոռալ, մինչև հարգեք նորաշենցու պահանջը»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան