«Առնո Բաբաջանյան․ «Սիրո դար» ֆիլմը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ
Ռեժիսոր Վագա Վարդանյանի «Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» խաղարկային վավերագրական ֆիլմը կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ մարտի 28-ին ժամը 19:00։
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ, արտադրող ընկերությունն է Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման մշակութային հիմնադրամ AFID, համարտադրող՝ Պարտնյոր ֆիլմ ընկերություն։
Ֆիլմը նվիրված է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին և պատմում է աշխարհահռչակ կոմպոզիտորի վաստակի և ստեղծագործական ուղու մասին։
Ֆիլմի առաջին հեռուստատեսային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 23-ին ռուսական Առաջին ալիքի եթերում:
Հարակից հրապարակումներ`
- «Հերոսական բալլադ». հնչել են Առնո Բաբաջանյանի դասական և էստրադային ստեղծագործություններից
- Հոբելյանական համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին
- «Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» ֆիլմի պրեմիերան այսօր՝ ռուսական Առաջին ալիքով
- Ժամանակը վաղուց է տվել Առնո Բաբաջանյանի գնահատականը, և ինքը՝ ժողովուրդն է արժևորել նրա վաստակը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները