Իրավունք 18:16 26/03/2021 Հայաստան

Քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

«Սահմանադրական դատարանն արձանագրեց և ճանաչեց Սահմանդրությանը հակասող և անվավեր  Քրեական օրենսգրքի չարաբաստիկ 300.1 հոդվածը, Սահմանադարական դատարանն ընդգծեց Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածները՝ դրանով իսկ որոշակիության և համաչափության վերաբերյալ Սահմանադրությանը հակասող»,- ՍԴ-ի կողմից որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը։

Նա նշեց՝ ցավում է, որ այս ամենը տևեց 3 տարի, բայց ի վերջո ճշմարտությունը հաղթեց։

«2018 թվականի սեպտեմբերից մեր փաստաբանական թիմը, հենց անձամբ Ռոբերտ Քոչարյանը նշում էին 300.1-րդ հոդվածի ոչ որոշակի լինելու մասին։ Իհարկե, ափսոս, որ այս ամենը պետք է արձանագրվեր միայն 2021 թվականին։ Բայց այսօր արձանագրվեց և բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա։

Սա նշանակում է, որ 300.1-րդ հոդվածով ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այդպես էլ այս քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Սահմանադրական դատարանի որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից։ Որոշումը կհրապարակվի 3-օրյա ժամկետում։

Սույն գործով ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը հատուկ կարծիք ունի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ։

«Փաստորեն, Սահմանադրական դատարանի  այլ դատավորները հատուկ կարծիք չունեն։ Սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը նման մեծամասնությամբ գտավ, որ այս հոդվածը հակասահմանադրական է»,- ասաց Ռ.Քոչարյանի պաշտպանը։

Արամ Վարդևանյանն ասաց, որ Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքներից հետո այս ամենը, եթե լիներ արդարադատություն, ակնհայտ էր։

«Այս ընթացքում Եվրոպական դատարանին, Վենետիկի հանձնաժողովին, ՍԴ-ին մեր կողմից ներկայացվել էր 100 էջից ավելի դիմում։ Այսօր, իսկապես շատ կարևոր օր է»,- ասաց նա։

Նա նշեց, որ  Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցնելու է, որովհետև ՍԴ-ի որոշման ուժով արդեն իսկ բոլոր ակտերը, որոնք վերաբերում էին 300.1-րդ հոդվածին, ընդունման պահից ի վեր ուժ չունեն և ենթակա են վերանայման՝ 2009 թվականից սկսած։

«Այստեղ դիմադրելու խնդիր չկա։ Քրեական օրենսգրքում այլևս 300.1-րդ հոդված չկա։ Եթե չկա հոդված, չկա հանցանք։ Սա Քրեական օրենսգրքի պարզ տրամաբանությունն է»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Պաշտպանն ասաց, որ առաջիկա երեքշաբթի նշանակված դատական նիստին փաստաբանական թիմով կներկայացնեն համապատասխան միջնորդությունը, բայց, ի դեպ, Քրեական դատավարության օրենսգիրքը պաշտպանական կողմի վրա նման պարտականություն պարզապես չի դնում, սա նաև մեղադրանքի կողմի պարտականությունն է.

«Կա հանգամանք, որն արդեն իսկ փաստում է, որ Քրեական օրենսգրքում 300.1-րդ հոդված  գոյություն չունի։ Այսօրվանից ի վեր 300.1-րդ Քրեական օրենսգրքում չկա»։

Այսինքն, ըստ նրա, Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող անձանց էլ է վերաբերում։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը նաև կաշառք ստանալու համար է մեղադրվում, այս դեպքում ի՞նչ պետք է լինի, Արամ Վարդևանյանն ասաց. «Հիշեցնեմ, որ այդ հոդվածի վերաբերյալ նույնիսկ նախաքննական փուլում, մինչդատական վարույթում հիմնավոր կասկածը չէր հաստատվել, Վճռաբեկ դատարանն էլ հիմնավոր կասկածն այդ հոդվածով չհաստատելու մասով վարույթ չէր ընդունել, այսինքն` այդտեղ որևէ խնդիր չէր տեսել»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ևս մեկ անգամ բոլորին շնորհավորեց, որովհետև, ինչպես նշեց, այստեղ ևս մեկ հանգամանք կա. «Ի վերջո ապօրինությունը որևէ մեկի շահերից չի կարող բխել, որովհետև անարդարությունը ի վերջո, ինչպես իմաստուն խոսքը կա, ինչ որ տեղ սպառնալիք է արդարությանն առհասարակ ամենուր։ Այս անարդարությունն ավարտվեց»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}