Արթուր Դանիելյան. Իսկ ես թարսի պես գիտեմ ովքեր են էն «հերոսները», որ...
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.
«Փաշինյանի դավաճանության բազմաթիվ դրվագներից կարևորագույնի մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի խոսում: Փաստորեն երկրի գեներալիտետը պատերազմի չորրորդ օրը գալիս, զեկուցում ա, որ պատերազմը պարտված է ու պետք է կապիտուլյացիա ստորագրել, իսկ էս սրիկան էդ տականքներին տեղում գյուլլելու փոխարեն նոր կոչումներ ու մեդալներ ա տալիս:
Ու ոչ գերագույն գլխավորը, ոչ էլ գեներալները, մեզ` զինվորներիս, բան չեն ասում: Մենք 40 օր կռվել ենք մի պատերազմում, որի չորրորդ օրը պարտություն էր նշվել: Դրանք սալյուտ էլ խփած կլնեն:
Հլը մի պահ պատկերացրեք էլի՝ 41թ-ի, ասենք, հունիսի 20-ին Վատուտինն ու Ռոկոսովսկին գնային Ստալինին ասեին՝ պետք ա պատերազմը կանգնացնել, որտև պարտվելու ենք ու Մինսկը, Կիևը, Սմոլենսկը, Սևաստոպոլը, դաժե Մոսկվան չենք կարա պահենք, մի բան արա, ստոպ տուր էս կռիվը:
Թե ի՞նչ կաներ Ստալինն այդ դեպքում, մենք արդեն չենք իմանա, քանի որ նա դեռ 30ականներին մաքրել էր երկիրը օտարերկյա գործակալներից:
Իսկ ես թարսի պես գիտեմ ովքեր են էն «հերոսները», որ մտել ասել են՝ ինչ ուզում են տուր պատերազմը կանգնացրու»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյան. Ընդդիմության օրակարգում պետք է լինի Արցախի անկախության ճանաչման հարցի բարձրացումը
- Արթուր Դանիելյան. «Իսկանդերը» այս պատմության վերջին էջն էր
- Արթուր Դանիելյան. Փաստ է, որ Թուրքիան վերցրել է Հայաստանում իշխանությունը