Ամեն օր Արցախի «Բալիդջա» հատուկ պոլիգոնում ռուս զինծառայողները ոչնչացնում են մոտ 120 պայթուցիկ առարկա
Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման սակրավորական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքը Արցախի տարածքում հայտնաբերված պայթուցիկ օբյեկտների ոչնչացման ուղղությամբ:
Ըստ ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության՝ ամեն օր «Բալիդջա» հատուկ պոլիգոնում ռուս զինծառայողները ոչնչացնում են մոտ 120 պայթուցիկ առարկա, ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է գործողությունների անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ`պայթեցման մեթոդով:
Նախորդ օրըոչնչացվել է այն զինամթերքը, որը հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի ականազերծման ժամանակ:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմից մարդասիրական ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայողներ ամեն օր ներգրավված են պայթյունավտանգ առարկաների չեզոքացման աշխատանքների մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ առարկաներից
- Արցախում ռուս սակրավորները մոտ 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ նյութերից
- Արցախում ռուս սակրավորները ոչնչացրել են շուրջ 120 պայթուցիկ առարկա
- Ռուս սակրավորները հրադադարի հաստատումից հետո Արցախում վնասազերծել են մոտ 25 հազար պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ
- Ռուս սակրավորները 400 պայթուցիկ առարկա են վնասազերծել Մարտունիում