Ազգադավ Նիկոլն իր սեփական շահերն առաջ տանելու համար պետական բյուջեն դարձրել է սեփական քսակ. Համբարյան
Քաղաքագետ, ՇՊՏ դասախոս Գագիկ Համբարյանը գրում է.
«Դավաճան Նիկոլն իրեն սպասարկող ոստիկանների աշխատավարձը մեր հաշվին 198 հազարից հասցրել է 402 հազար դրամի
Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածը, ով կառավարության մի շենքից ինչ-որ տեղ գնալու համար իրեն շրջապատում է ՊՊԾ գնդի ոստիկաններով, այսօր որոշում է ընդունել վերը նշված գնդում ծառայող 2-5 տարվա զինծառայության ստաժով ոստիկանության լեյտենանտների աշխատավարձները 198 հազար դրամից հասցնել մինչև 402 հազար դրամի... Իսկ շարային կրտսեր տեսուչների 190 հազար դրամ աշխատավարձը կդառնա 320 հազար դրամ...
Իր անվտանգությունն ապահովող և նրան ծառայող ոստիկանների աշխատավարձները դավաճան Նիկոլը մեր հաշվին բարձրացնում է երկու անգամ...
Բայց այլ ոլորտների մասնագետների աշխատավարձները կա՛մ բարձրացվում են աննշան՝ որպես թուլափայ, կա՛մ էլ ընդհանրապես չեն բարձրացվում...
Ի դեպ, բարձրացվել են ոչ թե ոստիկանությունում ծառայողների բոլորի աշխատավարձները, այլ միայն իր անվտանգությունն ապահովող ՊՊԾ-ում աշխատողներինը...
Հ.Գ. Ազգադավ Նիկոլն իր սեփական շահերն ու հետաքրքրություններն առաջ տանելու համար պետական բյուջեն դարձրել է սեփական քսակ՝ բոլորին գնում է մեր հարկերից գոյացած գումարներով...
Պետբյուջեի գումարներով գնում է "մարտի 1-ի" զոհերի հարազատներին, որոնց փոխհատուցում պետք է տար ոչ թե պետությունը, այլ դատարանի կողմից մեղավոր ճանաչվածները, հիմա էլ իրեն հլու հնազանդ ծառայող ոստիկանների աշխատավարձներն է կրկնակի բարձրացնում...»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 70-97 %-ով բարձրացրեց ոստիկանների աշխատավարձը
- Ոստիկանները շրջափակել են ԿԳՄՍ շենքը. Փաշինյանն է գալու
- Դեմիրճյան փողոցում կանգնած ոստիկանները պոկեցին իրենց վահաններին կպցրած թղթերը
- Քաղաքացին լավաշ է բաժանում Դեմիրճյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկաններին
- Ըստ իմ տեղեկությունների, ոստիկանները հրաժարվել են կատարել ուժ կիրառելու հրամանը. Մամիջանյան