«Մի փսլնքոտ սողունի համար այգում չպիտի՞ նստեմ». Փաշինյանի այցից առաջ բերման ենթարկեցին քաղաքացուն
Այսօր ոստիկանները Կառավարական երրորդ շենքի դիմացից բերման են ենթարկել ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին։
Yerkir.am-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ոստիկանները պահանջում են, որպեսզի քաղաքացին հեռանա այգուց, և քանի որ նա չի ենթարկվում իրավապահների պահանջին, որից հետո նրան բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:
«Պարո՛ն մայոր, ես ոչ ոքի սողալու համար չեմ գնա այս այգուց։ Նստած եմ։ Ամեն սողունի համար ինձ պիտի հանե՞ք։ Դուք օրինական պահանջ չեք ներկայացրել ինձ»,- ասաց Գերասիմ Վարդանյանը։
Նրա այս խոսքերից հետո ոստիկանները սկսեցին քաշել իր ձեռքերից։
«Թող հլը, մի փսլնքոտ սողունի պատճառով տանո՞ւմ եք, այգում չպիտի՞ նստեմ»,- զայրացած նշեց քաղաքացին։
Սակայն ոստիկանները նրան նստեցրի ոստիկանական մեքենան և տարան։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կառավարական 3-րդ շենք էր ժամանում Նիկոլ Փաշինյանը, և այդ ժամանակ բերման է ենթարկվել նաև ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը: