Գևորգ Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ՌԴ-ի կողմից գնահատվել է որպես անօրինական․ պաշտպան
Ռուսաստանի Դաշնությունը մերժել է ՀՀ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ իրավասու մարմնի պահանջը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը ՝ հղում անելով Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանին։
Նա նշեց, որ մերժելու մի քանի հիմքեր կան. «Մերժելու հիմքը՝ ապօրինի պահանջն է։ Հիմքերից են նաև քաղաքական, ապօրինի հետապնդումները»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ իր մոտ է հայտնվել Միջազգային քրեական ոստիկանությունից Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին ուղղված փաստաթուղթ, որտեղ նշվում է՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը եկել է եզրակացության, որ Կոստանյանին առնչվող գործը քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ և մերժել Հայաստանի հետ համագործակցել՝ կոնկրետ այս դեպքով:
«Փաստորեն, Գևորգ Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը թե´ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների, թե´ Ինտերպոլի կենտրոնական մարմնի կողմից գնահատվել են որպես անօրինական, ինչը կրկին վերահաստատում է մեր այն եզրահանգումը, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը որևէ փաստական կամ իրավական հիմք չունի, այդ կապակցությամբ որևէ ապացույց չկա և չի էլ կարող լինել»,- նշեց պաշտպանը։
Գևորգ Գևորգյանը հայտնեց, որ Թագուհի Թովմասյանի հայտարարության մասին տեղեկանալուց անմիջապես հետո դրանում նշված փաստարկները պաշտպանի կողմից ներկայացվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջը քննարկելիս դրանք որպես նոր հանգամանքներ հաշվի առնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունն արձագանքել է պատգամավորի՝ Գևորգ Կոստանյանին վերաբերող հայտարարությանը
- «Նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հետախուզումը Ինտերպոլը համարել է քաղաքական և մերժել է ՀՀ-ի հետ համագործակցությունը»
- Հարգելի դատախազներ, ձեռնպահ մնացեք դավաճանների կողմից տրվելիք ապօրինի հրամաններ կատարելուց. Գևորգ Կոստանյան
- «Ժողովուրդ». Գևորգ Կոստանյանը Մոսկվայում գիտական լուրջ հաջողություններ է գրանցել
- Գևորգ Կոստանյանը՝ Քոչարյանի գործի մասին. Չի կարող արդարադատությունը բախտի քմահաճույքին մնալ
- Փաստինֆո. Դատարանը բավարարել է Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են