Այս խաղային համակարգը մեզ հաջողություն բերեց. Խոակին Կապառոս
Մարտի 25-ին Վադուց քաղաքի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կայացավ ՖԻՖԱ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի առաջին մրցափուլի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց մրցակցին 1։0 հաշվով։ Տիգրան Բարսեղյանի իրացրած տուգանային հարվածից հետո սեփական դարպասը գրավեց կիսապաշտպան Նոահ Ֆրոմելտը։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղային մամուլի ասուլիսում ասաց, որ իրենց ընտրած խաղային մարտավարությունը իրենց հաջողություն բերեց. «4-4-2 դասավորության վերաբերյալ բոլոր կարծիքներն արժանի են հարգանքի, բայց այս խաղային համակարգը մեզ հաջողություն բերեց»։
Նա նշեց, որ հաջորդ հանդիպմանը հավաքականի մեկնարկային կազմի մասին ոչինչ չի կարող ասել, ֆուտբոլիստները վերականգնվում են, հիմա հնարավոր չէպատասխանել այդ հարցին։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Պաչաջյան. Հայաստանի հավաքականն այսօրվա խաղի ֆավորիտն է, բայց ֆավորիտ լինելը դեռ հաղթանակ չէ
- Մեր առաջնային խնդիրը խաղերում գոլ բաց չթողնելն է. Խոակին Կապառոս
- Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Շվեյցարիա
- 31 ֆուտբոլիստ հրավեր են ստացել մասնակցելու Մունդիալի ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին. Կապառոս
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները