ԿԲ. Մեկ շաբաթում հայաստանյան բանկերի կողմից գնվել է շուրջ 1,49 մլրդ ռուբլի
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է շաբաթական ամփոփ տվյալներ մրտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ։ Ըստ այդմ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,403,978 ԱՄՆ դոլար 527.31 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 86,743,348 ԱՄՆ դոլար 529.49 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 2,200,000
ԱՄՆ դոլարի առք և վաճառք 529,54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,116,899 եվրո 623,45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,538,710 եվրո 630,27 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,048,897,817 ՌԴ ռուբլի 6.99 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,706,494,199 ՌԴ ռուբլի 7.09 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Մարտի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44.6 մլն ԱՄՆ դոլար: