«Հայաստանն ու Արցախը որքան վնաս կրեց այդ ապօրինի հետապնդումից, դեռ հնարավոր չէ ամբողջությամբ պատկերացնել»
Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով ՍԴ-ի ՝ 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն, գրում է․
«Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչեց Քրեական օրենսգրքի այն նորմը (300.1 հոդված), որին հետադարձ ուժ տալով վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն հպատակված և իր սպասարկու դատախազների, քննիչների ու դատավորների հետ կիրառել ու շարունակում էին կիրառել Հանրապետության երկրորդ նախագահի, պաշտպանության նախարարի, փոխվարչապետի ու գլխավոր շտաբի պետի նկատմամբ՝ նրանց ենթարկելով ապօրինի քրեական հետապնդման։
Այն, թե Հայաստանն ու Արցախը, մեր ժողովուրդը որքան վնաս կրեց այդ ապօրինի հետապնդումից, դեռ հնարավոր չէ ամբողջությամբ պատկերացնել, բայց փաստ է, որ դրա պատճառը մեկն է. մի անձի հիվանդագին երևակայությունն ու չհիմնավորված, կույր վրեժի ձգտումը։ Նաև՝ դրա սպասարկուների առկայությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից
- Քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
- ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան