Գարեգին Նժդեհի արձանի հարակից այգուց բերման են ենթարկվել ՀՅԴ անդամներ
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունից հայտնում են, որ միության երկու անդամների քիչ առաջ բերման են ենթարկել Գարեգին Նժդեհի արձանի հարակից այգուց։
«Մեր միության երկու անդամների քիչ առաջ բերման են ենթարկել Գարեգին Նժդեհի արձանին հարակից այգուց՝ պարզապես այգու նստարաններից մեկին նստած լինելու պատճառով։
Ավելի վաղ նույն վայրից և նույն պատճառաբանությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՅԴ անդամ հանդիսացող ևս երկու քաղաքացու։
Հրավիրում ենք բոլոր իրավապաշտպանների, իրավապաշտպան կազմակերպությունների, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը»,- նշված է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության հայտարարության մեջ։
Ոստիկաններից մեկն ասում է, որ բերման են ենթարկում պետական արարողակարգը խաթարելու համար։
«Եկել կանգնել են այս այգում, նորից բերման են ենթարկվել, հիմնավոր կասկածներ կարող ենք ունենալ, որ ուղիղ հրամանով են բերման ենթարկվել»,- ասում է ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը: