Ես դեմ կլինեմ կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված խստացումներին. Քերոբյան
«Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ չլինեն խստացումներ: Դա նշանակում է, որ հնարավորինս շատ պահպանենք առողջապահական անվտանգության կանոնները»,- լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե կորոնավիրուսային հիվանդության դեպքերն աճում են, հնարավոր են խստացումներ լինել, ի՞նչ ազդեցության կունենա էկոնոմիայի վրա։
Նա նշեց, որ խստացումները շատ վատ են տնտեսության համար:
«Քանի որ ես տնտեսության համար եմ պատասխանատու, ես դեմ եմ լինելու խստացումներին: Բայց, իհարկե, պետք է բալանսի մեջ նայել: Եթե տեսնենք, որ վիճակը ծայրահեղ է դառնում և առողջապահական համակարգը այլևս չի կարող սպասարկել հիվանդությունը, իհարկե, պետք է դիտարկել խստացումների գնալու տարբերակը:
Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք այդպիսի զարգացումից կամ սցենարից խուսափել»,-ասաց էկոնոմիկայի նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- 26.03.2021. Կորոնավիրուսի 1005 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
- 25.03.2021. Կորոնավիրուսի 1257 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է